Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ է։ Թումասյանը հայտնել է նաև՝ Բագրավանի երիտասարդ նախրապանը, ով սարերում է եղել, ծանր վնասվածքներ է ստացել։ «Բագրավանի … Read more

Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 6-ին, … Read more

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 6-ին, … Read more

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է հավասարեցվել։

Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին

Ստեփանավանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 6-ին տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին։ «Եթե մինչ օրս ձեր կրած վնասները դեռևս չեն գրանցվել, խնդրում ենք մինչև նշված ժամկետը դիմել Ստեփանավանի համայնքապետարան կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 0 256 2 22 33, 098 000 448»,- ասվում է հաղորդագրությունում:

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ոչինչ չկա․ Ջուջևանի վարչական ղեկավարը կարկտահարության մասին

Այգիների մասով վնասը 100%-անոց է, ժողովուրդը կանգնելու է հարցի առաջ: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Նոյեմբերյան համայնքի Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ի կարկտահարությանն ու վնասներին: «Կարկուտի նման չէր, ոնց-որ սառույցի կտորներ լիներ, դրա համար էլ տված հարվածները շատ ուժգին է եղել, վնասի չափը մեծ եղել: Այգիների մասով վնասը 100%-անոց է, … Read more

Ուժեղ կարկուտ՝ Տավուշում․ մեքենաներ են վնասվել

Այսօր ժամը 19։30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է եկել Տավուշի մարզում։ Տավուշ TV-ի փոխանցմամբ, այսօր տեղացած կարկուտի հետևանքով Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի բնակավայրերում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներ:

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը։ Արարատյան դաշտում  աշնանացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացում, առաջացել են բանջարանոցայինների ծաղկաբույլերը։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը  ծաղկել է, կարտոֆիլի մոտ առաջացել են ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ յոթից իններորդ տերևները Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտղի ձևավորումը, առաջացել են ճակնդեղի ծիլերը։ … Read more

Կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը։ Արարատյան դաշտում աշնանացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացում, առաջացել են բանջարանոցայինների ծաղկաբույլերը։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է, կարտոֆիլի մոտ առաջացել են ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ յոթից իններորդ տերևները: Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտղի ձևավորումը, առաջացել են … Read more

Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. զգուշացում

Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։  Երևանում հունիսի 12-ին կեսօրից հետո, 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր … Read more