Որ երկրներն են ստորագրել «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը – Live News

19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Սպիտակ տունը հրապարակել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրած երկրների ցանկը, հաղորդում է NBC News-ը։ Արարողությունը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Փաստաթղթերը ստորագրել են հետևյալ երկրների ղեկավարները՝ Բահրեյն, Մարոկկո, Արգենտինա, Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Եգիպտոս, Հունգարիա, … Read more

Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից, լարվածությունը գնալով մեծանում է

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հունվարի 14-ին կանխատեսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տապալումը: Նա ուղերձ է հղել Իրանի ժողովրդին, որում անդրադաձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինչ վերաբերում է այն մարդուն, որը նստած է այնտեղ՝ ամբարտավանության և ինքնագոհության աթոռին, և դատում է ամբողջ աշխարհը, նա պետք է իմանա. որպես կանոն, … Read more

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված. 2

Սկիզբը՝ այստեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին Պենտագոնին կարգադրել է նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը, սակայն մտափոխվել է, քանի որ լսել է գործողության ժամանակի դեմ բազմաթիվ առարկություններ: Համարվել է, որ Իրանի վրա հարձակումը ժամանակավրեպ է, իր ժամանակին չէ. այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: ԱՄՆ-ի զինծառայողները, ինչպես … Read more

Թրամփի կարողությունը Սպիտակ տուն վերադառնալուց մեկ տարի անց աճել է 6,6 մլրդ դոլարով

20 Հունվարի, 2026 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը Սպիտակ տուն վերադառնալուց մեկ տարի անց՝ աճել է մինչև 6,6 մլրդ դոլարով, հայտնում է Րիա նովոստին։Թրամփը ծնվել է միլիոնատեր, Նյու Յորքի հաջողակ  ընտանիքում։ Միլիոնատեր է դարձել արդեն իր սեփական նախագծերի շնորհիվ: 2024 թվականին ընտրություններում հաղթելուց հետո գլոբալ կարողությունների և հյուրանոցային նախագծերում հանդերձարանային լիցենզիաների նկատմամբ պահանջարկը ավելացավ, ինչը … Read more

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան, որն այս անգամ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, իրականում չեղարկված չէ: Այն ընդամենն անորոշ ժամանակով հետաձգված է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ «Սկին Նյուզ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել չռմբակոծել Իրանը՝ չեղարկելով ԱՄՆ-ի պատերազմի նախարարությանը (նախկինում՝ Պենտագոն) հունվարի 13-ին տված համապատասխան հրամանը: «Ինձ ոչ … Read more

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն իր Նոբելյան մրցանակը Թրամփին է փոխանցել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ: Այս մասին Մաչադոն հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է rbc.ru–ն։ Մաչադոն նշել է, որ Թրամփը, իր կարծիքով, լիովին «հավատարիմ է Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների և բոլոր վենեսուելացիների ազատությանը», ինչպես նաև գիտակցում է հանրապետության՝ որպես ԱՄՆ-ի ուժեղ … Read more

«Իրանական ռեժիմն, ակներեւաբար, շատ խնդիրներ ունի»․ փոխնախագահ Վենս

Մենք հաստատապես կանգնած ենք ցանկացածի կողքին, այդ թվում՝ իրանցի ժողովրդի, որը ներգրավված է բողոքի խաղաղ ակցիաներում եւ պաշտպանում է իր իրավունքները։ Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հինգշաբթի տված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի՝ Իրանում բողոքի ակցիաների վերաբերյալ հարցին ի պատասխան։ «Իրանական ռեժիմն, ակներեւաբար, շատ խնդիրներ ունի։ Ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է … Read more

Եթե սպանեն խաղաղ ցուցարարներին, դժոխային գին են վճարելու․ Թրամփը՝ Իրանում բողոքի ակցիաների մասին

Ես նրանց տեղյակ եմ պահել, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են խռովությունների ժամանակ, շատ ուժեղ ենք հարվածելու։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալվող հակակառավարական բողոքի ակցիաների առթիվ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։ 21 րոպե տեւած եւ գլխավորապես արտաքին քաղաքականությանը նվիրված զրույցի առաջին թեման հենց Իրանն … Read more

Կոնգրեսի թույլտվություն կխնդրենք այն քայլերի համար, որոնք դա պահանջում են։ Մնացած դեպքերում Կոնգրեսը պարզապես կտեղեկացվի. Ռուբիո

Սպիտակ տունը հատվածներ է ներկայացրել լրատվամիջների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններից Ռուբիո․ Սա մեր կիսագունդն է, և նախագահ Թրամփը չի թույլ տա, որ մեր անվտանգությունը վտանգվի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք լրատվական հաղորդումների է մասնակցել՝ քննարկելու Թրամփի վարչակազմի վճռական գործողությունը, որի արդյունքում հաջողությամբ ձերբակալվեց մեղադրական եզրակացությամբ հետապնդվող նարկոահաբեկիչը և Վենեսուելայի նախկին ոչ … Read more

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Սպիտակ տունը, հավատարիմ արտասովոր բովանդակությամբ հրապարակումներ պատրաստելու սովորությանը, սոցիալական հարթակներում տարածել է «Եթե չգիտեիք, հիմա գիտեք» վերտառությամբ եւ The Notorious B.I.G-ի Hypnotize ռեփ երգի ուղեկցությամբ տեսահոլովակ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասում է՝ «Արի՛, տա՛ր ինձ։ Այստեղ՝ Միրաֆլորեսում, կսպասեմ քեզ։ Երկար սպասել չտա՛ս, վախկո՛տ»։   Այնուհետեւ, հատված է տեղադրված շաբաթ կեսօրին Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի … Read more