Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան, որն այս անգամ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, իրականում չեղարկված չէ: Այն ընդամենն անորոշ ժամանակով հետաձգված է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ «Սկին Նյուզ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել չռմբակոծել Իրանը՝ չեղարկելով ԱՄՆ-ի պատերազմի նախարարությանը (նախկինում՝ Պենտագոն) հունվարի 13-ին տված համապատասխան հրամանը: «Ինձ ոչ … Read more

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն իր Նոբելյան մրցանակը Թրամփին է փոխանցել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ: Այս մասին Մաչադոն հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է rbc.ru–ն։ Մաչադոն նշել է, որ Թրամփը, իր կարծիքով, լիովին «հավատարիմ է Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների և բոլոր վենեսուելացիների ազատությանը», ինչպես նաև գիտակցում է հանրապետության՝ որպես ԱՄՆ-ի ուժեղ … Read more

«Իրանական ռեժիմն, ակներեւաբար, շատ խնդիրներ ունի»․ փոխնախագահ Վենս

Մենք հաստատապես կանգնած ենք ցանկացածի կողքին, այդ թվում՝ իրանցի ժողովրդի, որը ներգրավված է բողոքի խաղաղ ակցիաներում եւ պաշտպանում է իր իրավունքները։ Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հինգշաբթի տված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի՝ Իրանում բողոքի ակցիաների վերաբերյալ հարցին ի պատասխան։ «Իրանական ռեժիմն, ակներեւաբար, շատ խնդիրներ ունի։ Ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է … Read more

Եթե սպանեն խաղաղ ցուցարարներին, դժոխային գին են վճարելու․ Թրամփը՝ Իրանում բողոքի ակցիաների մասին

Ես նրանց տեղյակ եմ պահել, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են խռովությունների ժամանակ, շատ ուժեղ ենք հարվածելու։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալվող հակակառավարական բողոքի ակցիաների առթիվ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։ 21 րոպե տեւած եւ գլխավորապես արտաքին քաղաքականությանը նվիրված զրույցի առաջին թեման հենց Իրանն … Read more

Կոնգրեսի թույլտվություն կխնդրենք այն քայլերի համար, որոնք դա պահանջում են։ Մնացած դեպքերում Կոնգրեսը պարզապես կտեղեկացվի. Ռուբիո

Սպիտակ տունը հատվածներ է ներկայացրել լրատվամիջների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններից Ռուբիո․ Սա մեր կիսագունդն է, և նախագահ Թրամփը չի թույլ տա, որ մեր անվտանգությունը վտանգվի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք լրատվական հաղորդումների է մասնակցել՝ քննարկելու Թրամփի վարչակազմի վճռական գործողությունը, որի արդյունքում հաջողությամբ ձերբակալվեց մեղադրական եզրակացությամբ հետապնդվող նարկոահաբեկիչը և Վենեսուելայի նախկին ոչ … Read more

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Սպիտակ տունը, հավատարիմ արտասովոր բովանդակությամբ հրապարակումներ պատրաստելու սովորությանը, սոցիալական հարթակներում տարածել է «Եթե չգիտեիք, հիմա գիտեք» վերտառությամբ եւ The Notorious B.I.G-ի Hypnotize ռեփ երգի ուղեկցությամբ տեսահոլովակ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասում է՝ «Արի՛, տա՛ր ինձ։ Այստեղ՝ Միրաֆլորեսում, կսպասեմ քեզ։ Երկար սպասել չտա՛ս, վախկո՛տ»։   Այնուհետեւ, հատված է տեղադրված շաբաթ կեսօրին Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի … Read more

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 14

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը   Սկիզբը՝ այստեղ Դեռ 2025թ. մարտի 13-ին սկսած  այս հոդվածաշարի վերնագրով Ուկրաինական հակամարտության առնչությամբ արտահայտել էինք մեր այն համոզմունքը, որ զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով: Անցած ինն ամիսները փաստեցին, որ զինադադարի կապակցությամբ մեր … Read more