Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր Հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի Օրենբուրգի նորաօծ Սբ. Հարություն եկեղեցում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

ԳՀԽ-ն մերժելի է նկատել Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին … Read more

Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները ազգային խայտառակության գագաթնակետն են

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը արձագանքել է՝ Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն իրականացրեց բացահայտ և լկտի ոտնձգություն Հայոց պետականության ամենաամուր սյան՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Փոխանակ երկրի շահերը պաշտպանելը՝ նա այդ բարձրագույն ամբիոնը ծառայեցրեց ազգային սրբությունները պղծելու և Եկեղեցին թշնամու … Read more

Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և աղոթքը

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը: «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- նշվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։

Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, որն անզիջում պայքարում է հայկական շահի համար

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ազատ արձակման կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի անունից ողջունում եմ Արշակ Սրբազանի կալանքից ազատ արձակումը՝ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքով։ Արշակ Սրբազանը մեր Եկեղեցու այն սպասավորներից է, որի ծառայությունը միշտ եղել … Read more

Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ – Live News

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ՝ Մակարավանքում, ընդ իշխանությամբ Առաջնորդական տեղապահի։ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի թիվ 14 հրամանով Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը նշանակվել է Իջևանի տարածաշրջանի Մակարավանք վանական համալիրի, ինչպես նաև համատեղությամբ՝ Խաշթառակ գյուղի Սուրբ Դավիթ … Read more

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա․ ժամանակն է, որ Եկեղեցին միասնական ձայն բարձրացնի․ Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև կոնֆլիկտի պատճառների և դրա լուծման ուղիների մասին։ -Ինչպե՞ս եք պատկերացնում Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների միջև առկա իրավիճակի լուծումը։ Հնարավո՞ր է Եպիսկոպոսաց ժողովի գումարում։ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված էր մի քանի տարի առաջ։ … Read more

ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես

Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Խանանյանը դիմել է հոգևոր իր եղբայրներին․ «Այսօր Հայաստանում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել ցանկացած պահի հայտնվել կառավարության ճնշումների տակ։ Մարդն այլևս պարտավոր չէ մտածել իր կյանքի կամ ապագայի մասին, քանի որ Եկեղեցու և ժողովրդի բարօրությունը վեր է կանգնած իր սեփական կյանքից։ Ոչ միայն մեր եկեղեցու … Read more

Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմի եկեղեցական դասը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ … Read more

Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան – Live News

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որում, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը և հավատացյալ–Եկեղեցի հարաբերության կանոնակարգումն իրականացվում են ժողովրդավարական և ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, եկեղեցական կանոնների և պատմական փորձառության վրա․ «Հայաստանյայց Եկեղեցին որդեգրել է եկեղեցական կյանքի ղեկավարման … Read more