Հավատը միայն հաղթական պահերի մեջ չէ, այլ նաև լռության մեջ մնալու կարողության․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր Մեծ Պահքի 42-րդ օրն է՝ Ավագ Երկուշաբթի։ Ծաղկազարդի լույսն ու խանդավառությունը դեռ թարմ են մեր սրտերում, բայց արդեն սկսվում է մի ճանապարհ, որ մեզ տանում է դեպի խաչի խորհրդավոր խորքերը։ Մատթեոսի Ավետարանի այս հատվածում (21.18–22.14) մենք տեսնում ենք երեք պատկեր՝ անպտուղ թզենին, … Read more

Դոնի Ռոստովում հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանրահավաք է եղել

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցության հանրահավաք։Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 500 մարդ, ովքեր բացահայտորեն արտահայտել են իրենց աջակցությունը հոգևորականներին և Կաթողիկոսին։ Այս մասին գրում է armspyurk.com-ը։ Հանրահավաքի ժամանակ հնչել են կարգախոսներ՝ կոչ անելով հայերին համախմբել եկեղեցու շուրջ և անթույլատրելի դարձնել նրա դեմ ուղղված ցանկացած հարձակում։ Նշենք … Read more

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը։ ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 29) Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն – ժամը 10:00 Սուրբ Պատարագ – ժամը 11։00 Դռնբացեքի կարգ – ժամը 17։30 ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 31) Երեկոյան ժամերգություն – ժամը 17:30 ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 2) Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց – ժամը … Read more

Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի ՌԴ Պերմ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցում, որի օծման և հանդիսավոր բացման արարողությունը նախատեսվում է առաջիկայում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ Հնդկաստանում բուժվել է Արցախյան պատերազմի մասնակիցը

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, որը Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։ Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում … Read more

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին այլևս չի տրվի անհատույց սեփականության իրավունքով հող. ՔՊ-ն օրենք ընդունեց

Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2–րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Մայր աթոռին հողատարածք կտրամադրվի միայն օգտագործման իրավունքով։

Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ վրաց ուղղափառ եկեղեցու պատմությունը վաղ միջնադարից ի վեր մի պատմություն է ոչ միայն եկեղեցական կազմակերպության, այլ՝ ինքնության, հավատքի և ազատության։ Տեր Հոր խոսքով՝ նրա ավտոկեֆալիան դարեր շարունակ եղել է ոչ թե վարչական կարգավիճակ, այլ՝ աստվածաբանական ինքնագիտակցության արտահայտություն. եկեղեցին՝ որպես կենդանի մարմին, կոչված է … Read more

Կաթողիկոսի մեկնումն արգելելը բացասական անդրադարձ է հայ-վրացական եղբայրական հարաբերություններին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ,  սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․  «Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները: Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Դրանք … Read more

Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան

Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն այս օրերին բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ։ Նա արձագանքելով մամուլում տարածվող լուրերին՝ հայտարարություն է տարածել։ Սրբազանը շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր հայրական օրհնության համար, որ թույլ տվեց բուժման նպատակով արտերկիր մեկնել։ «Մենք մեր ազգի և մեր Եկեղեցու համար խորը փորձության ժամանակաշրջանում են գտնվում: Մայր Աթոռի և աշխարհիկ իշխանությունների … Read more

Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը կոչվել է հանգստյան

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է … Read more