Վեհափառն ու Իրանի դեսպանն անդրադարձել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ … Read more

Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել. Գարեգին Բ – Live News

Եկեղեցու նկատմամբ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին և, որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին՝ հեռացնել հայոց հայրապետին պաշտոնից։ Այս մասին լրատվամիջոցների խմբագիրների հետ հարցազրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը։ «Եթե այդ նպատակին հասնելու համար նման գործողության դիմեն՝ ձերբակալեն Հայոց հայրապետին՝ անշուշտ մենք … Read more

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը պատասխանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին․ ՈՒՂԻՂ

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Հանդիպումը տեղի է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը․ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը ««Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ». մի վտանգավոր մոլորություն» վերտառությամբ հրապարակում է արել։ «Մեր ժամանակներում հաճախ կարելի է լսել մի դատողություն, որը գրեթե վերածվել է ինքնաբավ կարգախոսի. «Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ»։ Այս արտահայտությունը սովորաբար ներկայացվում է որպես ժամանակակից աշխարհիկ պետության ինքնըստինքյան պահանջ, որի հետ անհամաձայնությունը կարծես արդեն … Read more

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրն է – Live News

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրը։ Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով … Read more

Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի … Read more

Հայ Եկեղեցին նշել է Հոգեգալստյան տոնը – Live News

Սուրբ Հարության տոնից 50 օր անց՝ մայիսի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը: Մայիսի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնին ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տեր Արարատ քահանա Օրդոյանն էր: Հոգեգալստյան տոնին հիշատակվում է Սուրբ Հոգու հրաշափառ էջքը առաքյալների վրա: … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին – Live News

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, քահանայական կոչմանն արժանացած նորաօծ յոթ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Հանդիպմանը Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քահանա … Read more

Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությունը խոչընդոտելու» մեջ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին … Read more

Սրբավայրերի ոչնչացումը մշակութային եղեռն է․ Մայր Աթոռի պատասխանը Կովկասի մուսուլմանների վարչությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը … Read more