«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Էջմիածնի տոնի առթիվ. «Սիրելի՛ էջմիածինցիներ, շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Էջմիածնի՝ մեր հոգևոր մայրաքաղաքի տոնի առթիվ: Դարեր շարունակ Էջմիածինը եղել է հայ ժողովրդի կրթության ու հոգևոր դաստիարակության, ազգային մտքի և մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ են պահպանվել ու սերնդեսերունդ փոխանցվել մեր ժողովրդի հոգևոր և ազգային արժեքները։ Այսօր Սուրբ Էջմիածինն ու Հայ … Read more

Ինչո՞ւ եկեղեցին չի պայքարում աղանդների դեմ․ Զաքարիա Սրբազան – Live News

«Պետք է պայքարել ոչ թե ինչ-որ աղանդի կամ կրոնական կազմակեպության դեմ, այլ հանուն Հայոց եկեղեցու։ Եթե մենք Աստվածաշունչ կարդանք, ուսումնասիրենք, իմանանք մեր դավանանքը, ծանոթ լինենք եկեղեցու տոնածիսական համակարգին, ավանդույթներին, ապա չենք մոլորվի։ Ժամանակն է մշակութային քրիստոնյայից դառնալ իրական և ճշմարիտ հավատացյալ՝ զորավոր հավատքով և ամուր ինքնությամբ։ Հայոց եկեղեցին հիմնադրվել է  Քրիստոսի և նրա առաքյալների քարոզության … Read more

Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից, Մոսկվայից, Սոչիից, Մյունխենից, Բեռլինից, Լոնդոնից, Մադրիդից, Բեյրութից, Հալեպից, Տրիպոլիից, Բոստոնից, Ատլանտայից, Ֆրեզնոյից, Լոս Անջելեսից, Մոնրեալից, Սան Պաուլոյից և Բուենոս Այրեսից։ Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտել են իրենց մտահոգությունն ու գնահատականները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված … Read more

ԳՀԽ-ն մերժելի է նկատել Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին … Read more

Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարությունները ազգային խայտառակության գագաթնակետն են

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը արձագանքել է՝ Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն իրականացրեց բացահայտ և լկտի ոտնձգություն Հայոց պետականության ամենաամուր սյան՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Փոխանակ երկրի շահերը պաշտպանելը՝ նա այդ բարձրագույն ամբիոնը ծառայեցրեց ազգային սրբությունները պղծելու և Եկեղեցին թշնամու … Read more

Սրանք թող հիշեն ոչ թե Պապ թագավորի, այլ Տիրան արքայի և Հուսիկ կաթողիկոսի պատմությունը. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Մի զարմացեք, երբ թրքահպատակ ռեժիմը հանրային քրեական հետապնդում է իրականացնում Հայոց Վեհափառի նկատմամբ։ Հաղթանակած նախագահներից երկուսն այսօր դատարանում են։ Հաղթանակած հրամանատարները նույնպես. Մանվել Գրիգորյանն էլ սրանց ռեժիմի զոհը դարձավ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվի բանտերում են։ Արցախը հայաթափված է։ Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել են։ Ի՞նչ եք սպասում սրանցից։ Սրանք … Read more

Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան – Live News

«Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․․․ Փաստորեն՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման հանդիսավոր երդում տված պետական պաշտոնյան, որ ուխտել էր բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը, ոչ միայն գործնականում բազմիցս դրժել է պետական իր ուխտը, այլև Հայ Եկեղեցու հայրենասիրական-ազգապահպան քարոզներն սկսել է որակել․․․ «ծայրահեղական իսլամի … Read more

Խոսքը մեր Եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակման մասին է։ Սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցուն, այլև բոլոր նրանց, ովքեր ակնկալում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումը. Տիրատուր քահանա Սարդարյան

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը, չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն։ Սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցուն, այլև բոլոր … Read more

Քրիստոնեական միասնության աղոթք Բուխարեստում՝ Հայաստանի և Հայոց Եկեղեցու համար

2026թ. հունվարի 18-25-ը Բուխարեստում կազմակերպվեց ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթ, որի կարգախոսն էր Սուրբգրային հետևյալ համարը. «Մեկ մարմին և մեկ Հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց» (Եփես․ 4, 4)։ Այս տարվա աղոթքները նվիրված էին Հայաստանին և Արցախին, մեր Հայրենիքից ներս խաղաղության հաստատմանը՝ որպես հիմք ունենալով Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի Արևագալի ժամերգությունը։ … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցեց հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորականպանթեոն Հայոց բանակի օրվա առիթով Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր … Read more