Արագածոտնի թեմը աղոթքի է հրավիրում հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Լուսագյուղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած հերթական միասնական ժամերգությունը: Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, … Read more

Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և աղոթքը

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը: «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- նշվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։

Մասյացոտնի հոգևոր դասի հետ միասնական ժամերգություն կանցկացվի Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում

Արագածոտնի թեմը միասնական ժամերգության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Սիրելի հավատացյալներ, ձևավորված գեղեցիկ ավանդության համաձայն շարունակվում են միասնական ժամերգությունները։ Այս ուրբաթ՝ մարտի 6-ին, ժամը 17։00-ին, ուխտավորաբար Մասյացոտնի հոգևոր դասի հետ միասնական ժամերգության կմասնակցենք Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ աղոթքով զորանալու և դեպի Սուրբ Հարություն տանող ճանապարհը միասին անցնելու»,-նշված է հայտարարության մեջ։