Հավատը միայն հաղթական պահերի մեջ չէ, այլ նաև լռության մեջ մնալու կարողության․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր Մեծ Պահքի 42-րդ օրն է՝ Ավագ Երկուշաբթի։ Ծաղկազարդի լույսն ու խանդավառությունը դեռ թարմ են մեր սրտերում, բայց արդեն սկսվում է մի ճանապարհ, որ մեզ տանում է դեպի խաչի խորհրդավոր խորքերը։ Մատթեոսի Ավետարանի այս հատվածում (21.18–22.14) մենք տեսնում ենք երեք պատկեր՝ անպտուղ թզենին, … Read more

Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ վրաց ուղղափառ եկեղեցու պատմությունը վաղ միջնադարից ի վեր մի պատմություն է ոչ միայն եկեղեցական կազմակերպության, այլ՝ ինքնության, հավատքի և ազատության։ Տեր Հոր խոսքով՝ նրա ավտոկեֆալիան դարեր շարունակ եղել է ոչ թե վարչական կարգավիճակ, այլ՝ աստվածաբանական ինքնագիտակցության արտահայտություն. եկեղեցին՝ որպես կենդանի մարմին, կոչված է … Read more

ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես

Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Խանանյանը դիմել է հոգևոր իր եղբայրներին․ «Այսօր Հայաստանում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել ցանկացած պահի հայտնվել կառավարության ճնշումների տակ։ Մարդն այլևս պարտավոր չէ մտածել իր կյանքի կամ ապագայի մասին, քանի որ Եկեղեցու և ժողովրդի բարօրությունը վեր է կանգնած իր սեփական կյանքից։ Ոչ միայն մեր եկեղեցու … Read more

Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվեց ևս մեկ ամսով, բայց կիրակի օրերը կարող է մասնակցել Սուրբ պատարագի

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամիս ժամկետով։ Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տեր Գարեգինի գործով դատավարությունը։  Դատավոր Դավիթ Դաբաղյանը հայտարարեց, որ Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգում է ևս մեկ ամիս ժամկետով, … Read more

Ոսկետափում շարունակվում են ճնշումները Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ

Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։  Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի … Read more

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է. վիճակը կայուն է

2025 թ. դեկտեմբերի 18-ին՝ մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի ընթացքում վատացել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, ինչի հետևանքով նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մաստերմեդ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդից: Բժիշկների տեղեկացմամբ՝ պացիենտը տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն … Read more