Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի ՌԴ Պերմ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցում, որի օծման և հանդիսավոր բացման արարողությունը նախատեսվում է առաջիկայում:

Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր Հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի Օրենբուրգի նորաօծ Սբ. Հարություն եկեղեցում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Տեր Երեմիան և Տեր Դանիելը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ՝ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը և Տեր Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Տեր Հայրերը նախկինում հոգևոր ծառայություն էին իրականացնում Գեղարքունյաց թեմում։

Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Հակառակ ամեն զրկանքի ու նեղության` մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։ «Աստված օգնական, Վեհափառ Տեր»,- նշել են թեմից։ Հիշեցնենք՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։ Վեհափառի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել … Read more

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վարդանանց տոնի առիթով

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգեւորականաց դասը, երեցկանայք եւ Էջմիածնասեր հավատավոր հոտը որդիական խոնարհությամբ շնորհավորում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սրբոց Վարդանանց տոնի, ինչպես նաեւ Նորին Սրբության անվանակոչության օրվա առիթով։ «Բազմաթիվ են Ձերդ Սրբությունից մեզ շնորհված բարիքները, որոնք հարստացնում են մեր միտքը, հոգին ու սիրտը եւ առավելագույն չափով գոտեպնդում մեզ՝ իրագործելու հայոց բազմախոհ … Read more

Չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և միլիոնավոր հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված … Read more