Աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և եղբայրների. Արածոտնի թեմ

Արագածոտնի թեմում կրկին միասնական աղոթքի էին համախմբվել հոգևոր սպասավորներն ու հավատավոր ժողովուրդը։ Այս անգամ Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցին էր լցվել խնկի բույրով, աղոթքի ձայնով և հոգևոր ներկայության խաղաղությամբ՝ համախմբելով բոլորին աղոթքի շուրջ: Գողտրիկ այս սրբավայրում կրկին աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և եղբայրների, սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու … Read more

Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և աղոթքը

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը: «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- նշվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։

Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն

20 Փետրվարի, 2026 Այսօր Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ մասնակցությամբ Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների հոգևորականների և հավատացյալների: Ժամերգության ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաներին փոխանցեց առաջիկա կիրակի օրվա՝ «Արտաքսման կիրակիի» պատգամը՝ «Ո՞ւր ես, Ադամ» բնաբանով։ Մեծ պահքի ընթացքին միասնական ժամերգություններ կկատարվեն նաև թեմի մյուս … Read more

Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Տիրոջ ողորմած պատասխանը չի ուշանում․ Տեր Մանուկ

13 Փետրվարի, 2026 Արագածոտնի թեմի հոգևոր դասը, միանձնուհիներն ու հավատավոր զավակները կրկին մեկտեղվել էին միասնական աղոթքի, այս անգամ Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ներկաները միասնաբար աղոթք բարձրացրեցին տնային կալանքում հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար: Ընթացս Ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց … Read more

Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի անվանակոչության օրը կմատուցվի Սուրբ Պատարագ․ հայտարարություն

10 Հունվարի, 2026 Արագածոտնի թեմից հայտարարում են․ «Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Այդ օրը նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Թեմում Սուրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ: Նույն օրը Արագածոտնի թեմը կազմակերպում է տոնի հետ առնչվող ուխտագնացություն-խաչերթ Կարբիի … Read more

Թալինի մաքրագործված եկեղեցում կատարվել է միասնական ժամերգություն

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական ժամերգությունից առաջ կատարվել է եկեղեցին մաքրագործելու կարգ, որը Մայր Մաշտոցում կոչվում է «Եկեղեցի սրբելու (կամ սրբագործելու) կարգ, որ պղծվել էր անօրենների մոլեգնությունից»: Սուրբ Ծննդյան տոնին նշյալ եկեղեցում արարողություն է անցկացրել կարգալույծ հոգևորական և համաձայն եկեղեցական կանոնի՝ պետք է եկեղեցին մաքրագործվեր: Կարգը կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական … Read more