Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ բաց նամակ ՀՀ պետական մարմիններին

Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները նամակ են գրել ՀՀ պետական մարմիններին, որը ներկայացնում ենք ստորև․ «Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ … Read more

Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ․ «Որդիների կանչ» ՀԿ նախագահ

Երջանկահիշատակ Արմենը ասում էր՝ սրան տարեք, որ մարդ չմեռնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհվածի այրի Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։ «Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ ու սա հերթական դրա ապացույցն ա, որ էս երկու երեխայի ճակատագիրը խեղվում ա իր քմահաճույքի համար:  Այսինքն, … Read more

Այս երեխաները զոհ են գնացել Փաշինյանի հերթական մանիպուլյացիային և սադրանքին․ Պարոնյան 

Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանի հերթական սադրանքը չլիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Նարեկ Պարոնյանը։ «Մարդիկ գնացել էին ծաղկազարդի Սուրբ պատարագին մասնակցելու, իրենց համար մասնակցում էին պատարագին և Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խայտառակ պահվածք դրսևորեց, ուղղակի ներխուժեց եկեղեցի, բոլորին բրթելով, բոլորին մի կողմ քաշելով գնաց և ըստ էության սադրեց … Read more

Կգնա՞ Նիկոլը Մայր Աթոռ Սուրբ Զատկին. ինչ նոր սադրանք է պլանավորում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը աստվածաբան, հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Տարել են ի՞նչ անեն․ երեխեքին մշակեն, ճնշեն, հետո նոր թողնե՞ն պաշտպանները ներս մտնեն․ փաստաբան 

Պաշտպանները կանգնած են քննչականի դռան դիմաց և դռները փակ են, պաշտպաններին էլ ներս չեն թողնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա Եկեղեցու բակում ձերբակալված երիտասարդներից մեկի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Երեխեքին տարել են, հիմա ի՞նչ են ուզում անել, եթե նրանք ունեն ներգրավված պաշտպաններ, պաշտպանները այստեղ են և հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են … Read more

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է 18-ամյա տղաների փաստաբանների մուտքը շենք

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք, որտեղ եկեղեցու միջադեպով ձերբակալված տղաներին բերել են այսօր` ժամը 11։43 րոպեին, լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանները, ի վերջո, մտան քննչական վարչություն։ Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու Գևորգ Գևորգյանն այս պահին քննչական վարչությունում են։ Փաստաբան … Read more

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով … Read more

Բաքվում անհանգստացած են․ Փաշինյանի դեմ կարող է մահափորձ լինել․ քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան․  «Ադրբեջանական ռեսուրսները «որսացել» են նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու թեման և «զարգացրել», ասելով, թե այսօր հարձակում է Փաշինյանի վրա, վաղը կարող է լինել մահափորձ:Ես բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդօրինակ «զարգացման» գաղափարը Բաքու հասնի հենց Երևանից: Չէ՞ որ հիմա օրինակ ձևավորված են նաև ոչ կառավարական շփման հաղորդուղիներ, որոնց միջոցով արդեն իսկ … Read more

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:  Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց … Read more

ՀՀ Ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին – Live News

ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋ Տիկի՛ն նախարար, ՀՀ ՆԳՆ տարածած հայտարարությունը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և երեք քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հիմնավորմամբ, խիստ վիճահարույց է և զուրկ է իրավական տրամաբանությունից։  Սույնով հայտնում եմ իմ առարկությունը հետևյալ հիմնավորումներով.  Ծառայողական գործունեության բացակայություն. Սուրբ Պատարագին մասնակցելը հանդիսանում է կրոնական ծիսակատարություն և անձնական հոգևոր պահանջմունք, այլ … Read more