Տարել են ի՞նչ անեն․ երեխեքին մշակեն, ճնշեն, հետո նոր թողնե՞ն պաշտպանները ներս մտնեն․ փաստաբան 

Պաշտպանները կանգնած են քննչականի դռան դիմաց և դռները փակ են, պաշտպաններին էլ ներս չեն թողնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա Եկեղեցու բակում ձերբակալված երիտասարդներից մեկի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Երեխեքին տարել են, հիմա ի՞նչ են ուզում անել, եթե նրանք ունեն ներգրավված պաշտպաններ, պաշտպանները այստեղ են և հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են տարել։ Տարել են ի՞նչ անեն, մշակեն, ճնշեն, ի՞նչ անեն, որ հետո նոր թողնեն պաշտպանները ներս մտնեն: Այս կարգի ապօրինություններ կարելի՞ է անել 18 տարեկանների հետ։ Եթե լույսերը չվառվեին, կմտածեի՝ վարչությունը լուծարվել է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a Comment