ՄԻՊ հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ 18-ամյա Դավիթին տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել … Read more

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00-ին․ փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Սբ Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ․ դպրոցականը ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Սբ Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ․ դպրոցականը ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 … Read more

Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ բաց նամակ ՀՀ պետական մարմիններին

Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները նամակ են գրել ՀՀ պետական մարմիններին, որը ներկայացնում ենք ստորև․ «Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ … Read more

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է 18-ամյա տղաների փաստաբանների մուտքը շենք

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք, որտեղ եկեղեցու միջադեպով ձերբակալված տղաներին բերել են այսօր` ժամը 11։43 րոպեին, լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանները, ի վերջո, մտան քննչական վարչություն։ Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու Գևորգ Գևորգյանն այս պահին քննչական վարչությունում են։ Փաստաբան … Read more

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

«2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ … Read more

ՀՀ Ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին – Live News

ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋ Տիկի՛ն նախարար, ՀՀ ՆԳՆ տարածած հայտարարությունը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և երեք քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հիմնավորմամբ, խիստ վիճահարույց է և զուրկ է իրավական տրամաբանությունից։  Սույնով հայտնում եմ իմ առարկությունը հետևյալ հիմնավորումներով.  Ծառայողական գործունեության բացակայություն. Սուրբ Պատարագին մասնակցելը հանդիսանում է կրոնական ծիսակատարություն և անձնական հոգևոր պահանջմունք, այլ … Read more

Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո 3 անձ ձերբակալվել է

Սուրբ Աննա եկեղեցում այսօրվա միջադեպից հետո խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ միջադեպի գործով քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ. ՔԿ

Դեկտեմբերի 12-ին Երևանի ռեստորաններից մեկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ ՔԿ-ից տեղեկացրին նաև, որ նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ «Դեպքի … Read more