Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ․ «Որդիների կանչ» ՀԿ նախագահ

Երջանկահիշատակ Արմենը ասում էր՝ սրան տարեք, որ մարդ չմեռնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհվածի այրի Արուս Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

«Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ ու սա հերթական դրա ապացույցն ա, որ էս երկու երեխայի ճակատագիրը խեղվում ա իր քմահաճույքի համար: 

Այսինքն, եթե եկեղեցին լիքն է, դու հրելով մտնում ես ներս, երեխեքը կանգնած են հանգիստ, դու հրում ես, քո ախրանիկները հրահրում են միջադեպ, երբ որ ինքը դուրս է գալիս քարոզարշավի, իր ախորը տանում է, լցում առաջ է, այդ օրը հանգիստ, առանց միջադեպի անցնում ա, բայց երբ որ չկանխատեսված դուրս ա գալիս, անպայման մի հատ միջադեպ ա լինում։ Դա ի՞նչ ա նշանակում։ Նշանակում ա, որ ժողովուրդը քեզ ատում ա, Նիկոլ, ռադդ քաշի գնա»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a Comment