Շիրակի մարզում ընտրակաշառքի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կան ձերբակալվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։ Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Տարել են ի՞նչ անեն․ երեխեքին մշակեն, ճնշեն, հետո նոր թողնե՞ն պաշտպանները ներս մտնեն․ փաստաբան 

Պաշտպանները կանգնած են քննչականի դռան դիմաց և դռները փակ են, պաշտպաններին էլ ներս չեն թողնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա Եկեղեցու բակում ձերբակալված երիտասարդներից մեկի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Երեխեքին տարել են, հիմա ի՞նչ են ուզում անել, եթե նրանք ունեն ներգրավված պաշտպաններ, պաշտպանները այստեղ են և հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են … Read more