Դավիթ և Միքայել Մինասյանների հետ տեղի ունեցածը պետք է գերքաղաքականացնել. Վ. Մարտիրոսյան

Դավիթ և Միքայել Մինասյանների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականացնել, այլ պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել, աննկարագրելի քաղաքականացնել: Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունը» իր դեմքով, շքախմբով, քաղաքական նախընտրական սիմվոլիզմով, ուժայիններով ու քաղաքական նոմենկլատուրայով մտավ իրենց եկեղեցի առաջնային և դոմինատ դիրքը խորանի առջև գրավելու և դոմինանտությունը մյուս հավատավորների նկատմամբ ցույց տալու համար:  … Read more

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00-ին․ փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Սբ Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ․ դպրոցականը ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Սբ Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ․ դպրոցականը ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 … Read more

Գառնիկ Դանիելյանը Մինասյան եղբայրների գործը որակում է «անձնային վրեժ» • Tribune.am

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է։ Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին։ Այնքան փոքրոգի է, որ չի խնայում անգամ աշակերտներին, որոնք ընդամենը հայտնել էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ եկեղեցում հավատավոր ժողովրդին հրող Փաշինյանին։ Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում … Read more

Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ բաց նամակ ՀՀ պետական մարմիններին

Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները նամակ են գրել ՀՀ պետական մարմիններին, որը ներկայացնում ենք ստորև․ «Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ … Read more

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է 18-ամյա տղաների փաստաբանների մուտքը շենք

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք, որտեղ եկեղեցու միջադեպով ձերբակալված տղաներին բերել են այսօր` ժամը 11։43 րոպեին, լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանները, ի վերջո, մտան քննչական վարչություն։ Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու Գևորգ Գևորգյանն այս պահին քննչական վարչությունում են։ Փաստաբան … Read more