Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցված են, հարվածները՝ ոչ․ թիրախում նավթային տերմինալներն են

Ուկրաինական ու ռուսական կողմերը վերջին ժամերի ընթացքում հաղորդում են փոխադարձ հզոր հարվածների մասին։ Հիմնականում շեշտվում է նավթային տերմինալներին հարվածի մասին։ Սրան զուգահեռ՝ ռուսական և ուկրաինական կողմերը նշում են, որ բանակցություններն այս պահին դադարեցված են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին փոխադարձ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու առաջարկ է անում։ Առաջարկը Մոսկվային է փոխանցվել ԱՄՆ-ի միջոցով։ Անցյալ … Read more

Առողջության ապահովագրության համակարգը կշարունակի գործել, և մինչև 2028-ը կներառվեն բնակչության բոլոր խմբերը

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները։ Դրանց ընդունման անհրաժեշտությունը, ըստ գործադիրի, պայմանավորված է համակարգի գործարկման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև չկարգավորված որոշ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ ամբիոնից վստահեցրել է՝ առողջության ապահովագրության համակարգը կշարունակի գործել, և մինչև 2028-ը կներառվեն … Read more

Համակարգային լուծումները մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ գործոն. ՄԻՊ-ն Արմավիրում էր

Աշխատանքային այցով Արմավիրի մարզ այցելած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարզպետի հետ քննարկել է սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, որոնք բարձրաձայնվում են ՄԻՊ-ին ուղղված դիմումներում: Դրանք տարբեր բնույթի են՝  երեխաների իրավունքների պաշտպանություն, խմելու ջրի մատակարարում, ջրահեռացում, թափառող շներ ու այլ։ Այցի մասին պատմում է մարզի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանը: Նա մարզպետից հետաքրքվել է նաև Սարդարապատի միջնակարգ … Read more

Մեղավորներ փնտրել ճիշտ չէ․ Սյունիքի փոխմարզպետը՝ մարտի 27-ին Կապանում գրանցված հեղեղումների մասին

Մարտի 27-ին Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի սելավատարի պատնեշի փլուզումից հետո քաղաքում հեղեղումներ էին։ Իրավաբանական ու ֆիզիկական 21 անձ տուժել է այդ հեղեղումից։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Կապանում՝ հեղեղումներից հետո։ Զրուցել ենք Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ։ —Պարոն Հարությունյան, ինչ իրավիճակ է հիմա Կապանում՝ մարտի 27-ին տեղի ունեցած հեղեղումներից հետո։ -Նշեմ,  որ Կապանի միայն մեկ՝ Գրիգոր … Read more

Պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց ավելի քիչ ծառայելու օրինագիծը նորից մերժվեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, որ սեփական օրինագծին ամիսներ առաջ դեմ էր քվեարկել, ցանկանում է նորից շրջանառության մեջ դնել նույն վիճահարույց օրինագիծը, որով առաջարկում է գումարի դիմաց կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը։ Այս անգամ պատգամավորը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով է եկել վիճակարգրությամբ․ «2024 թ. մինչև 18-տարեկաններից քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 … Read more

«The Cat Concerto»․ Լիստի «Հունգարական ռապսոդիա»-ն բեկումնային էր չինացի երաժշտի կյանքում

Քրիստինե Վարդիկյան՝ «Ռադիոլուրի» համար Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրն է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Կատարողական արվեստի օլիմպը նվաճած չինացի երաժիշտը հաճախ է կատակում, թե իր անունը հեշտ է հիշել և հենց դա է նպաստել նրա համաշխարհային ճանաչմանը։ Իսկ … Read more

Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում․ ինչպե՞ս են մեկնաբանվում ՌԴ-ից հնչող հայտարարությունները Հայաստանում

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումից հետո հայ–ռուսական հարաբերությունների օրակարգին ռուսական կողմը, ըստ էության, նոր թեմաներ ավելացրեց, որոնք ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձան։ Մոսկվայից հնչած որոշ հայտարարություններ Հայաստանում տարբեր կերպ են ընկալվել։ Մի կողմից՝ դրանք բնութագրվում են որպես սպառնալիք, մյուս կողմից՝ զգուշացում։ Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետի և Կրեմլի խոսնակի մակարդակով ներկայացվել էին … Read more

Որտե՞ղ է Հորմուզի նեղուցի բանալին․ ԱՄՆ-ն սպառնում է, Իրանը՝ հեգնում

Միջազգային լրահոսը լի է Իրան–Իսրայել փոխադարձ հարվածների, ամերիկյան սպառնալիքների մասին տեղեկություններով։ Ընդ որում՝ այդ հարվածները միայն ռազմական չեն։ Դրանք նաև դիվանագիտական են և հնչեցվում են ոչ միայն կոշտ հռետորաբանությամբ, այլև անթաքույց հեգնանքով։ Այդ ամենին զուգահեռ՝ Իրանն ահազանգում է ռադիոակտիվ վտանգի հավանականության մասին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հասցեագրված նամակում Իրանի ատոմային էներգիայի … Read more

Լիբանանի հայ համայնքն անհանգիստ է, բայց փորձում է ապրել առօրյա կյանքով․Սևակ Հակոբյան

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության երկարաձգմամբ պայմանավորված հուսալքության տրամադրություններ են նկատվում Լիբանանի հայ համայնքում։ Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ Սակայն, նրա խոսքով, արտագաղթի ալիք չի նկատվում, քանի որ արտագաղթը հնարավորություններ է պահանջում, իսկ նման հնարավորություններ ունեցող հայերը երկրից հեռացել են ավելի վաղ՝ սկսած դեռևս Լիբանանի քաղաքացիական պատերազմի … Read more

ՔՊ–ն ԿԲ նախագահի պաշտոնում կրկին Մարտին Գալստյանին է տեսնում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը, քանի որ ավարտվում է նրա պաշտոնավարման առաջին ժամկետը։ ԱԺ–ում Գալստյանը պատասխանել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հարցերին, անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ու ֆինանսական շուկաների կայունության խնդրին։ Չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանը կունենա սեփական էլեկտրոնային դրամը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն … Read more