Հրաժեշտ պոմպերի միջոցով ջուր ունենալուն․ «Վեոլիա Ջուր»-ն Արաբկիրի մի քանի հասցեներում աշխատանքներն ավարտել է

Եղանակը տաքանալուն պես  ակտիվացել են «Վեոլիա ջուր»  ընկերության  ջրաշինարարական աշխատանքները։ Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում   հնամաշ կոյուղագծերն ու ջրագծերը փոխարինվում են նորերով։ «11 գոտի» կոչվող ջրատարի վրա էլ գոտիավորման՝ վթարների որոնման ու վերացման աշխատանքներ են կատարվում։ Իսկ Շիրվանզադեի, Ազատության, Մամիկոնյանց փողոցների ու դրանց նրբանցքների մի շարք հասցեներում  արդեն իսկ հնամաշ ջրագծերը փոխարինվել են նորերով։

Նոր սպառնալիքներ Իրանից․ պատերազմի 36 օրվա ընթացքում 4-րդ անգամ թիրախավորվել է Բուշերը

Շաբաթ օրը ԱՄՆ-ն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցրել Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի նավթաքիմիական օբյեկտներին։ Թիրախավորվել են Մահշահրի նավթաքիմիական հատուկ գոտին և մի քանի արդյունաբերական համալիր․ հայտնում է Tasnim-ը։ Խուզեստանի փոխնահանգապետ Վալիոլլա Հայաթը հաստատել է  հարձակումը նավթաքիմիական հատուկ գոտու ուղղությամբ։  Ավելին, այսօր նաև Բուշերի ատոմակայանի և դրա շրջակայքի ուղղությամբ է հարված եղել։ Այս ամենին զուգահեռ, Պենտագոնը … Read more

Արմավիրում նախապատրաստվում են ոռոգման սեզոնին — Հայաստանի Հանրային Ռադիո

Արմավիրի մարզի ջուրօգտագործողների ընկերությունները պատրաստվում են ոռոգման սեզոնին՝ մաքրում են ջրանցքները, վերականգնում ոռոգման միջտնտեսային ու ներտնտեսային ցանցերը: Մարզի ջրատարների մեծ մասը հիմնանորոգման կարիք ունի: Փետրվարից սկսվել են նորոգման աշխատանքները, բայց տեղումների պատճառով դրանք երբեմն ձգձգվում են:      Վաղարշապատ ու Արաքս համայնքների հողատարածքների ոռոգումն Արմավիրի ու Բաղրամյանի համեմատ ավելի վաղ է սկսվում։ Այդ տարածքների գյուղերում ելակը, … Read more

Թանկանա գազը, կթանկանա հացը․ Պուտինի ակնարկը՝ գազի գնի մասին

Հայաստանը ռուսական գազը ստանում է գրեթե 3 անգամ ավելի էժան, քան Եվրոպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հիշեցնում է՝ Հայաստանը գազը ստանում է ոչ թե շուկայական, այլ «հատուկ» գնով։ Պուտինը գազի գնի մասին խոսում է Հայաստանի՝ հենց ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին խոսելիս․ նա քաղաքական սուբսիդիայի մասին է խոսել՝ Վլադիմիր Մարտիրոսյանն է կարծում։    Հայաստան մատակարարվող գազի … Read more

Քաղաքական ուժերի նախընտրական քայլերը՝ իրավապահների «խոշորացույցի» տակ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավապահ համակարգը մեծացրել է ուշադրությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ։ Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներն արդեն մի քանի հաղորդագրություններ են տարածել, որոնցում  ընտրական գործընթացին առնչվող տարբեր բացահայտումներ կան։ Վարչապետը կարծում է, որ դրանցով «ընտրակաշառքի ցանց» է ուրվագծում, պաշտպանական կողմը հակադարձում է՝  նախընտրական աշխատանքն ընտրական հանցագործությունների վերածելու փորձ է արվում։ «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի … Read more

Հարկային եկամուտների առաջանցիկ աճ՝ առաջին եռամսյակում․ ինչպե՞ս կզարգանա Հայաստանի տնտեսությունն առաջիկայում

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի եռամսյակային բյուջեն գերակատարված է։ Հարկային եկամուտներն ու տուրքերը երկնիշ աճ են ունեցել։ Արդեն հայտնի է, թե կանխատեսվածից ավելի շատ հավաքված հարկերի գումարի հիմնական մասը ինչպես է ծախսվելու։ Հարկային եկամուտերի ու տուրքերի աճին նպաստել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները՝ հանքարդյունաբերությունից մինչև շինարարարություն, մանրածախ ու մեծածախ առևտուր։ Բայց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով պայմանավորված, համաշխարհային … Read more

Պատերազմ, որը «ավարտվում է», բայց դեռ «չի սկսվել»․ Վաշինգտոնը սպառնում է, Թեհրանը՝ հեգնում

Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտությունը թեժանում է ոչ միայն ռազմաճակատում, այլև՝ հայտարարությունների դաշտում։ Վերջին օրերին հնչող հայտարարությունները երբեմն ավելի կոշտ են, երբեմն՝ տարօրինակ ավելի, քան ռազմական գործողությունները։ Հայտարարություններ, որոնք բացահայտում են կողմերի իրական մտադրությունները, վախերն ու հաշվարկները։ Վաշինգտոնից հնչում են ուղերձներ՝ ուժի և վերջնական հարվածի, անգամ՝ արդեն գրանցած հաղթանակի մասին։ Թեհրանը պատասխանում է սարկազմով ու մարտահրավերով, իսկ եվրոպացիները … Read more

Ո՞վ է վճռել ԼՂ-ի ճակատագիրը․ Կրեմլում հարցին վերջակետ չի դրվել

Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումը՝ բաց և ուղիղ երկխոսություններով, վերջակե՞տ է դնում տարաձայնություններին, թե՞ նոր տարաձայնությունների սկիզբ է դառնում։ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահն օրակարգային հարցերի լայն շրջանակ են քննարկել, այդ թվում՝ զգայուն։ Դրանցից մեկն առնչվում է ԼՂ ճակատագրին և կայացված որոշումներին։ Այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները դիվանագիտական փոխադարձ մեղադրանքների ճանապարհ են անցել։ Ապրիլին 1-ին, սակայն, Կրեմլում … Read more

Ի՞նչ դինամիկա ունի զենքի հետ կապված հանցագործությունների վիճակագրությունը․ ՆԳՆ-ի պատասխանը «Ռադիոլուր»-ին

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության և հրազենի գործադրմամբ հանցագործությունների քանակը վերջին հինգ տարիներին ավելացել է։ Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ գործոններ են ազդում հանցագործությունների աճին։ Հոգեբաններն ասում են, որ պատերազմներից հետո հասարակությունները կարող են հայտնվել հետտրավմատիկ այնպիսի վիճակում, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ։   Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության … Read more

«Պատիվ ունեմ»-ն առաջարկում է պետություն-եկեղեցի հարաբերությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հավաքվել են ԱԺ նիստերի դահլիճում, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով, մասնագիտական իրավական գնահատական տալու «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ԱԺ  հայտարարության նախագծին։ Դրանով պատգամավորները նախ մտահոգություն են հայտնում պետություն-եկեղեցի սահմանների, միմյանց գործերին միջամտել-չմիջամտելու առնչությամբ․ «Այն արձանագրում է, որ վերջին շրջանում ի հայտ են եկել բազմաթիվ երևույթներ, որոնք … Read more