«Մեծ բանավեճ»-ը տվե՞ց կողմնորոշվելու հնարավորություն, թե բարդացրեց ընտրողի վիճակը․ բուռն քննարկման թեժ կողմերն ու արձագանքները

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների մեծ բանավեճը Հանրային հեռուստաընկերության եթերում տևեց չորս ժամ, ընդգրկեց մի քանի թեմա։ Ձևաչափը պետք է օգներ ընտրողին կողմնորոշվել, թեև բանավեճը թեժ էր ու իրարամերժ դիտարկումներով լի։ Չորս ուժ չի մասնակցել բանավեճին․ երեքը հենց սկզբում մերժել էին հրավերը, մի գործիչ հեռացավ հենց տաղավարից։ Չորս ժամից ավելի տևած այսպես … Read more

Ընտրական պատկերը այսօր. IRI-ի հարցումներից մինչև GALLUP-ի թարմ տվյալներ

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվել են սոցիոլոգիական երկու տարբեր հարցումների արդյունքներ: «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության թարմ տվյալներով՝ այս պահին խորհրդարան անցնելու նվազագույն շեմը հաղթահարում է հինգ քաղաքական ուժ: Միևնույն ժամանակ, «Միջազգային հանրապետական ինստիտուտի»՝ IRI-ի կողմից ավելի վաղ արված հարցումները քաղաքական ուժերի վարկանիշների և ընտրողների կողմնորոշման այլ պատկեր էին արձանագրել: «GALLUP International Association»-ի … Read more

TRIPP-ը փոխել է «3+3» տարածաշրջանային հարթակի արդյունավետությունը․ փորձագետ

«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի երկրների արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Երևանում կամ Բաքվում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում։ Ռուս պաշտոնյան ընդգծել է նաև, որ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ամբողջական ապաշրջափակման հարցում։ Մոսկվան աջակցում է Երևանին … Read more

ԵԱՏՄ շուկայից ԵՄ շուկա ճանապարհի մարտահրավերներն ու հնարավորությունները

Ռուսական շուկա հայկական մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումներից հետո Հայաստանի կառավարությունը փորձում է նոր հնարավորություններ գտնել եվրոպական շուկաներում։ Արդեն առաջին արդյունքները կան․ Լատվիայի և Եվրոպական միության աջակցությամբ հայկական ծաղիկների փորձնական խմբաքանակը հասել է եվրոպական շուկա, իսկ ԵՄ-ն խոստանում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցություն Հայաստանի առևտրի և արտահանման ոլորտներին։ Բայց արդյո՞ք Հայաստանի արտադրողները պատրաստ … Read more

Գերմանիայի ձախողումը ՄԱԿ անվտանգության խորհրդում. ինչո՞ւ Բեռլինը չստացավ վստահության քվե

Գերմանիան չի կարողացել ստանալ ՄԱԿ անվտանգության խորհրդի 2027-2028 թվականների ոչ մշտական անդամի տեղը։ Գաղտնի քվեարկության արդյունքները լայն արձագանք ու բուռն քննարկումներ են առաջացրել միջազգային հարթակներում և մամուլում։ Վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում տեղի ունեցածը։ Ոմանք դա համարում են Գերմանիայի արտաքին քաղաքականության նկատմամբ անվստահության դրսևորում, մյուսները՝ խորհրդանշական, բայց ոչ վճռորոշ պարտություն։ Deutsche Welle-ն ներկայացրել է գերմանական … Read more

Քննչական կոմիտեն կոռուպցիոն նոր սխեմա է բացահայտել — Հայաստանի Հանրային Ռադիո

Քննչական կոմիտեն կոռուպցիոն նոր սխեմա է բացահայտել, որով պետական սեփականությունից դուրս է բերվել Վալերի Բրյուսովի անվան համալսարանին հատկացված շուրջ 209 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը: Գործով մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել 7 անձ, այդ թվում՝ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդարանական ընդդիմությունն իրավական գործընթացի հիմքում քաղաքական դրդապատճառներ է տեսնում: Պետական գույքի օտարում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և … Read more

Քարոզարշավ՝ նոտաների տակ․ ի՞նչ փոխանցեցին ուժերը երաժշտության լեզվով

Եզրագծին մոտեցող նախընտրական քարոզարշավում օգտագորվեցին քարոզչության գրեթե բոլոր գործիքները՝ հանրային խոսք, բանավեճ, տեսահոլովակներ, արհեստական բանականությամբ գեներացված հրապարակումներ։ Վարչապետի թեկնածուները միմյանց հետ փորձեցին մրցել նաև երաժշտության լեզվով․ մեկը պարեց, մյուսը նվագեց, երրորդը տեսահոլովակ նկարեց։ Ինչպե՞ս հնչեցին ընտրություններին մասնակցող ուժերը նախորդ ամիս:

TRIPP համաձայնագիրը՝ ՀՀ ընտրություններից առաջ․ ինչ են հուշում գործարքի տողատակերը

TRIPP ծրագիրը կյանքի կոչելու հերթական և գլխավոր քայլերից մեկն է արվել։ Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռավար կերպով ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ բաղկացած 11 հոդվածից, որոնք կարգավորում են կողմերի միջև բոլոր փոխհարաբերությունները՝ տեխնիկական դրույթներ, վեճերի կարգավորում, հարկում, մաքսային հսկողություն և սահմանային անվտանգություն։ … Read more

Շինհրապարակներում ողբերգական դեպքերի ծանր վիճակագրությունը․ ո՞վ է պատասխանատու աշխատողի կյանքի համար

Երևանում հունիսի երեքին  ողբերգական դեպք է գրանցվել շինհրապարակում։ Գյուրջյան փողոցում կառուցվող բազմաբնակարանային շենքում աշխատող 34-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, ընկել է շենքի 4-րդ հարկից և մահացել։ ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։ Նման ողբերգությունը կրկին ուշադրության կենտրոն է բերում աշխատանքի անվտանգության խնդիրը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գյուրջյան փողոցում ընթացող … Read more

Ընդլայնումը ներդրում է խաղաղության ու կայունության մեջ․ ԵՄ–ն սկսում է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլին։ Միության Խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է Ուկրաինայի և Մոլդովայի  անդամակցության վերաբերյալ առաջին բանակցային կլաստերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս քայլը վկայում է ԵՄ-ի միասնության ու վճռականության մասին և կարևոր հանգրվան է երկու երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհին։ ԵՄ-ն արդեն պատրաստ է պաշտոնապես բացելու Ուկրաինայի անդամակցության … Read more