«Վեոլիա Ջուր»-ն ու քաղաքապետարանը շարունակում են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները

«Վեոլիա Ջուր»-Երևանի քաղաքապետարան համագործակցության հերթական հասցեները Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում են։ Այստեղ մի շարք հասցեներում ամենօրյա ռեժիմով կոյուղատարեր էին խցանվում։ Ըստ առաջնահերթության սկսել է կոյուղագծերի և դիտահորերի վերակառուցման աշխատանքները։ Այն հասցեներում, որտեղ աշխատանքներն ավարտվել են, դադարել են նաև բնակիչներից հնչող հեռախոսազանգերը։

«Անորսալի» Մերկուրիի և հսկա Յուպիտերի հազվագյուտ հանդիպումը

Իսկ դու պատրա՞ստ ես ամռան ամենառոմանտիկ տիեզերական տեսարանին։ Այս գիշեր երկնակամարում իսկական սիրո պատմություն է հյուսվելու, որը բաց թողնել պարզապես չի կարելի։ Մեր գլխավերևում՝ անսահմանության մեջ, հսկա Յուպիտերը պատրաստվում է իր գլխավոր հանդիպումներին։ Առաջին, ամենատպավորիչ ժամադրությունը հենց այս գիշեր է՝ հունիսի 9-ի լույս 10-ին։ Յուպիտերին ընդառաջ է գնալու երկնքի գեղեցկուհին՝ Վեներան՝ սիրո և գեղեցկության մոլորակը։ … Read more

Վարժանքները համատարած են և չունեն կոնկրետ թիրախավորում. ԳՇ պետ

Ռուսաստանից ընտանիքով միայն քվեարկության նպատակով Հայաստան ժամանած և նույն օրը հետ վերադառնալու մասին հայտարարած ՀՀ քաղաքացի Հովհաննես Սահակյանի հրապարակած տեսանյութը սոցցանցերում մեծ քննարկումների տեղիք է տվել։ Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ ռազմական ոստիկանությունը վարժական հավաքների ծանուցագրեր է հանձնել ՌԴ-ից ժամանած մի շարք քաղաքացիների։ Մի քանի օր շարունակ համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որում ոմն … Read more

ՀՀ նորընտիր խորհրդարանի առաջին «հանդիպումը» բելգիացի Դոնթի հետ է

Ընտրություններից հետո նորընտիր խորհրդարանը ձևավորվում է օրենսդրական հստակ պահանջներով և «Դոնթի բանաձև»-ով։ Թեև վերջինս բարդ հաշվարկ է ենթադրում, բայց նաև խորհրդարանում ապահովում է իշխանության և ընդդիմության հավասարակշռությունը։ Բանաձևը կոչվել է բելգիացի իրավաբան, մաթեմատիկոս Վիկտոր Դոնթի անունով։ Այս սկզբունքը դեռ 1792 թվականին առաջարկել է նաև ԱՄՆ ապագա նախագահ Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տեղերի բաշխման համար։ Այդ … Read more

Տանիքներից մինչև գառներ․ կարկուտի ծանր հետևանքները Ստեփանավանում

Մի քանի րոպե տևած կարկուտը Ստեփանավանում վերածվել է իսկական աղետի։ Տարերքը վնասել է տանիքներ, ջարդել մեքենաների ապակիներ, ոչնչացրել այգիներ ու ծաղկանոցներ։ Շատերը նույնիսկ ընտանի կենդանիներ է կորցրել։ Բնակիչներն ասում են, որ այդ ուժգնության կարկուտ վաղուց չէին տեսել։ Այժմ փորձում են գնահատել վնասների իրական ծավալը։

Երբ երգում է դահլիճը. Լարա Ֆաբիանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկ բեմում

15 տարի անց ֆրանսիացի լեգենդար երգչուհի Լարա Ֆաբիանը վերադարձավ Երևան։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանի մենահամերգը։ Ֆրանսիական երգարվեստի լեգենդը հանդիսատեսին ներկայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Սիրո մասին նա երգում է բազմաթիվ լեզուներով, իսկ նրա կատարմամբ յուրաքանչյուր ստեղծագործություն անմիջապես արձագանք է ունենում հանդիսատեսի սրտում։ Նա երգում է՝ … Read more

Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում առաջնախաղ է։ Ներկայացվել է ֆրանսիացի ականավոր դրամատուրգ Ռընե դը Օբալդիայի հռչակավոր «Քամին սասաֆրայի ճյուղերում» վեստերն-կատակերգությունը։ 1965 թվականին գրված  պիեսը յուրօրինակ «թատերական վեստերն» է:  Հեղինակը վերցրել է ամերիկյան կովբոյական ֆիլմերի  հայտնի կարծրատիպերն ու տեղափոխել թատերաբեմ՝ վերածելով սրամիտ ու աբսուրդային իրավիճակներով լի կատակերգության։ Պատկերացրեք՝ 19-րդ դարի կիսախարխուլ մի խրճիթ Կենտուկիում, անդադար վիսկի խմող ու … Read more

Ռադիոյի ստուդիայից հեռավոր ափեր և վերադարձ. զրույց երգահան Սասուն Պասկևիչյանի հետ

Արվեստ, որը ծնվում է հայրենի հողի կանչով, և տասնամյակների կարոտ, որը վերածվում է մեղեդու։ «Ռադիոլուր»-ը վերջերս հյուրընկալվել է ճանաչված երգահան Սասուն Պասկևիչյանին։ Հանդիպումն առանձնահատուկ է եղել։ Արմինե Գևորգյանն առաջիններից է եղել, որ լսել են երգահանի նոր, դեռևս չձայնագրված ստեղծագործությունը, և հեղինակի հետ զրուցել է տարբեր թեմաների մասին՝ օտարության մեջ անցկացրած 24 տարիներից մինչև արխիվում պահվող և … Read more

Շնորհավորանքների «թաքնված» ուղերձները․ ով ինչ է ակնարկել

Հայաստանում կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, կեսգիշերից սկսել է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ընտրական օրը դեռ չամփոփած՝ վարչապետն արդեն հեռախոսազրույց էր ունեցել իր երկու գործընկերների հետ։ Մյուս առաջնորդները նախընտրել են հիմնականում սոցցանցային ձևաչափը։ Իշխող թիմին ուղղված շնորհավորանքների ամենամեծ փաթեթը ԵՄ երկրներից և կառույցներից է։ Փոքր-ինչ այլ տոնայնությամբ է ռուսական կողմի արձագանքը։ Ֆրանսիայի նախագահը … Read more

Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին հարցերին․միջազգային դիտորդներ

Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության 23 անդամները ընտրությունների ժամանակ եղել են 107 ընտրատեղամասերում և արձանագրել, որ, չնայած արտաքին միջամտության փորձերին, ընտրությունները արդար են եղել։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ 17 երկրների մի քանի տասնյակ դիտորդները ևս ամփոփել են քարոզարշավի ընթացքն ու ընտրություններ։ Նրանք նախնական զեկույցում արձանագրել են, որ ընտրողները ոգևորված էին գնում ընտրատեղամասեր։ Բայց նաև խուսափել են հայտարարելուց, … Read more