2025թ․–ին եկամտահարկի վերադարձի ծավալը չի գերազանցի 100 մլրդ դրամը․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին եկամտային հարկի վերադարձի ծավալը կկազմի մինչև 100 միլիարդ դրամ՝ մոտ 95 միլիարդ դրամ, ասաց ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «Հաջորդ տարի 100 միլիարդ դրամի շեմը կբարձրացվի։ 2026 թվականից հետո կսկսվի դանդաղում», – ասաց նա երկուշաբթի խորհրդարանում՝ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ Հակոբյանը նաև հայտնեց, որ 2024 … Read more

Անցած տարվա արդյունքներով՝ հարկային մարմնի մասով հարցված տնտեսավարողների 83 տոկոսը գոհ է եղել աշխատանքից, մաքսային մարմնի մասով՝ մոտ 80 %-ը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային … Read more

«Եկեղեցին հարկերը վճարում է, որեւէ խնդիր չկա»․ ՊԵԿ նախագահ

«Այս պահին Եկեղեցու՝ հարկեր վճարելու հետ կապված խնդիր չկա, նման քննարկում չկա։ Եթե թափանցիկության մասին է խոսքը, այն մասով, ինչ մասով Եկեղեցին պետք է հարկերը վճարի, այդ հարկերը վճարում են։ Այս պահին նման խնդրի չեմ առնչվել։ Ես ինքս մանրամասն չգիտեմ, թե որ մասով է վճարում, որ մասով՝ ոչ։ Այն մասով, որն առեւտրային գործունեություն է իրականացնում, … Read more

Ամսական 1,7 մլն աշխատավարձ եմ ստանում. ՊԵԿ նախագահը՝ իր երջանկության մասին. տեսանյութ

The post Ամսական 1,7 մլն աշխատավարձ եմ ստանում. ՊԵԿ նախագահը՝ իր երջանկության մասին. տեսանյութ appeared first on Tribune.am.

$1 մլրդ-ի ավտոմեքենա են տեղափոխել ՌԴ, մեծ մասը հայերն են արել. Աղազարյան. տեսանյութ

The post $1 մլրդ-ի ավտոմեքենա են տեղափոխել ՌԴ, մեծ մասը հայերն են արել. Աղազարյան. տեսանյութ appeared first on Tribune.am.

«Արձանագրվել է մաքսային եկամուտների 15%-ոց անկում, սահմանին հավաքագրումների խնդիր է եղել, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է»․ ՊԵԿ նախագահ

Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձավ հարցին, որ 2024 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։ Աղազարյանը հարցրեց ֆինանսների նախարարին․ «Մենք ունենք թիրախ մինչեւ 2026 թվականը, դուք ի՞նչ եք կարծում՝ թիրախը կապահովե՞նք»։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ նվազում եղել է, որը պայմանավորված է տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ։ «Մենք թիրախ ունենք, կարծում … Read more

ՀՀ վարկանիշը մեծամասամբ համապատասխանում է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտին

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի կողմից վերջերս հրապարակված փորձագիտական գնահատման հաշվետվության համաձայն, Հայաստանի Հանրապետության վարկանիշը «մեծամասամբ» համապատասխանում է ըստ հարցման տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտին։ Հայաստանում հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտների կիրարկմանն ընդառաջ՝ մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ են իրականացվել։ Մասնավորապես, գործընթացի … Read more

ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել 2 անշարժ գույք, դրամական միջոցներ. պահանջում է դատախազությունը 

Հունիս 04,2025 14:48 Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան … Read more

Հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք  կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Այսինքն, փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և … Read more

Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026-ի հունվարի 1-ից. ՊԵԿ

Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։ Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի նախաձեռնությամբ, կարելի է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունն … Read more