Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026-ի հունվարի 1-ից. ՊԵԿ

Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրանքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։
Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:

Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի նախաձեռնությամբ, կարելի է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։

Ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունն այսուհետ կարելի է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment