«Պետական աշխատողներին ստիպում են հայտարարագիր լրացնել, սպառնում են, որ եթե չլրացնեն, հիփոթեքային վարկերի եկամտային հարկը չեն կարող հետ ստանալ». Նաիրի Սարգսյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90 տոկոսը շարունակում են բոյկոտել ու չլրացնել հայտարարագրերը։ Այս մասին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսում ասաց նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ «Վերջին հարցումն ուղարկել ենք մեկ շաբաթ առաջ, կարծում ենք՝ 100 հազարի շրջանակում կլինի հայտարարագիր լրացրած անձանց քանակը: Նրանք այն անձինք են, ովքեր ստիպողաբար ու պարտադրաբար են լրացրել հայտարարագրերը։ … Read more