ԿԲ-ն հորդորում է չօգտվել «My Fin UCO»-ի ֆինանսական ծառայություններից

Վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը (ընկերության փաստացի գործունեության հասցեն՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոց 1, տվյալ հասցեում գործում է «My Fin» անվանումով) հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով, մասնավորապես՝ առաջարկվում է «One click սպառողական վարկ մեկ հպումով» (մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան … Read more

ԿԳՄՍՆ-ն ուսուցչական համաժողով է կազմակերպում․ որն է նպատակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում  (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Համաժողովն անցկացվում է 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում։ Միջոցառման նպատակը սովորողների՝ ընթերցելու կարողությունների շարունակական … Read more

Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող կառավարության որոշման մեջ փոփոխություններ են նախատեսվում

 Iravaban.net-ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող՝ Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ՝ այն «Դեղերի մասին» օրենքի գործող դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։ Նախագիծը ներառված է Առողջապահության նախարարության 2026 թվականի երկրորդ կիսամյակի առաջնահերթությունների ցանկում։ Ընթացիկ իրավիճակը … Read more

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի օտարման իրավաչափությունը: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։ «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքին տիրանալու դիտավորությամբ, 2014 թվականին համայնքի … Read more

Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում:  Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի … Read more

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է․ ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին։ Ժամը 12․45-ին, Մեծ Մասրիկ գյուղի գազալցակայանի մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարանակ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու։ Հիմնավորվեցին նաև ոստիկանների մյուս կասկածները։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Բաժնում տղամարդն ընդունեց, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա … Read more

Քրեակատարողական ծառայողների ատեստավորումը կփոխվի

Քրեակատարողական ծառայողների ատեստավորումը կփոխվի․ թեստերը կավելանան մինչև 80 հարց, կգնահատվի նաև կրակային պատրաստվածությունը, իսկ հարցազրույցը կդառնա պարտադիր։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 13-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը. Քրեակատարողական ծառայության արդյունավետությունը, անվտանգության ապահովման մակարդակը և մարդու իրավունքների ապահովման … Read more

2027-ից կփոխվի ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային հաշվառման կարգը

2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ԵՏՄ անդամ այլ պետությունների էլեկտրոնային առևտրի հարթակներ շահագործող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հարկային մարմնում հաշվառման կարգը։ Փոփոխությունը նախատեսվում է ՀՀ կառավարության գործող կարգավորումները Հարկային օրենսգրքի նոր պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության  այսօրվա նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից … Read more

5000 էլեկտրամեքենա կկարողանա Հայաստան ներմուծվել 0% մաքսատուրքով

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է ևս 5000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա, որի շրջանակում նախատեսվում է կիրառել մաքսատուրքի 0% դրույքաչափ։ Նախագծով սահմանվում են նաև քվոտայից օգտվելու պայմաններն ու ներմուծողների խմբերը։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության … Read more

Ինչո՞ւ է նախկինում օրինական համարված գործարքն այժմ ապօրինի գնահատվում․ Սաքապետոյանի գործով դատարանում վիճարկվեցին Դատախազության նոր հաշվարկները

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 10-ին շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը, որով որպես պատասխանողներ ներգրավված են Արմեն Սաքապետոյանը և մի շարք այլ անձինք։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, նրա և Ալեք Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև Արմեն Սաքապետոյանի, … Read more