Հայաստանի առաջնություններում ոչ բոլորի խաղն է ստացվում

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնություններում երեկ 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակները գլխավորում են։

Տղամարդիկ. Արթուր Դավթյան, Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 4,5-ական միավոր։

Կանայք. Աստղիկ Հակոբյան՝ 6,0 միավոր, Անահիտ Մկրտչյան՝ 5,5, Անի Ավետիսյան՝ 4,5։

Ի դեպ, երեկ Անի Ավետիսյանի ծննդյան օրն էր եւ մրցակիցները ջերմորեն շնորհավորեցին նրան։

Լիլիթ Կասինյան

Այս առաջնությունում կան նաեւ անհաջողակներ, որոնց խաղը չի ստացվում։ Մասնավորապես, կանանց պայքարում Նելլի Ջալալյանը դեռ միավոր չի վաստակել, իսկ Լիլիթ Կասինյանը նախավերջին տեղում է եւ ունի ընդամենը 2,0 միավոր։

Կարեն Գրիգորյան

Չի ստացվում նաեւ 9-րդ հորիզոնականը զբաղեցնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի խաղը, որն առայժմ ունի 2,5 միավոր։

Արսեն Դավթյան

Իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 2,0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment