Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող: «Փաստինֆո»-ի հաղորդամամվ այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Էրիկը 9 հնարավորից վաստակել  6.5 միավոր և 17.9 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը:

Նշենք նաև, որ Էրիկը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։

Leave a Comment