Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

10 Մայիսի 2026, 22:30 Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում անցկացվող Sardinia World Chess festival 2026 շախմատի միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Նա 9 տուրերում վաստակել է 7 միավոր՝ ոչ մի պարտություն չկրելով (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի)։ Առաջին տեղը 7,5 միավորով գրավել է Ֆրեդերիկ Սվանեն Գերմանիայից:

Հայկ Մարտիրոսյանը կարիերայում առաջին անգամ հաղթել է «Տիտղոսային երեքշաբթի» մրցաշարում

17 Ապրիլի 2026, 12:47 Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է «Տիտղոսային երեքշաբթի» անվամբ հայտնի առցանց մրցաշարերից մեկում։ Նա տարել է 9 անընդմեջ հաղթանակ և մրցաշարում գրանցել իր առաջին հաղթանակը՝ վաստակելով 11 հնարավորից 10 միավոր։ «Chess.com»-ի տվյալներով՝ Մարտիրոսյանի վերջին երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, ընդ որում՝ միասին դրանք կազմել են 267 քայլ։ … Read more

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Agzamov Memorial» մրցաշարում • Tribune.am

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։ Հայկը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

Հայկ Մարտիրոսյանը՝ 19th Agzamov Memorial-ի հաղթող

26 Մարտի 2026, 21:26 Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։ Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Աֆանասիեւի հետ եւ 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ 19th Agzamov Memorial-ի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար էր։

Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատարն է – Live News

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ խաղափուլում Մարտիրոսյանը հաղթեց ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Նրանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը: … Read more

Հայկ Մարտիրոսյանը՝ միջազգային շախմատային մրցաշարի միանձնյա առաջատար

25 Մարտի 2026, 11:20 Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատարն է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» միջազգային շախմատային մրցաշարում: Շախմատիստը 8-րդ տուրում հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Մարտիրոսյանը տարել է 5 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի։ Նրա ակտիվում կա 6,5 միավոր։ Գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը և Նիկիտա Աֆանասյևը, միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը … Read more

Հայկ Մարտիրոսյանը առաջատար է շախմատի միջազգային մրցաշարում

23 Մարտի 2026, 18:35 Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը։ Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից,  հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը կիսում են առաջին հորիզոնականը մրցաշարում: Երկու շախմատիստներն էլ 6 հնարավորից ունեն 5 միավոր և կմրցեն միմյանց դեմ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով:

Հայկ Մարտիրոսյանը «Agzamov Memorial»-ում կիսում է առաջին հորիզոնականը • Tribune.am

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը կիսում են առաջին հորիզոնականը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում: Երկու շախմատիստներն էլ 6 հնարավորից ունեն 5 միավոր և … Read more

Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Տալլինում անցկացված արագ շախմատի մրցաշարում

Հունվար 22,2026 13:45 Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է հաղթող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում: Հայկը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման … Read more

Հայկ Մարտիրոսյանը՝ Remembering Paul Kere արագ շախմատի հաղթող

22 Հունվարի 2026, 13:25 Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված Remembering Paul Kere արագ շախմատի մրցաշարում: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայկը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր: