Նոայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆում — Armsport.am

Հայտնի են Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում՝ եթե թիմը հաղթահարի Ջիբլարթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը։

«Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» զույգը ընդգրկված է երրորդ խմբում, որի հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերից մեկին։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

  • «ՉՖՐ Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա)
  • ՊԱՕԿ (Հունաստան) – «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)
  • «ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) – «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
  • «Սերվետ» (Շվեյցարիա) – «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)

«Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 14-ին։

Leave a Comment