Հաղթանակը նվիրում ենք Գոնսալուին, բոլորս նրան գրկում ենք և սպասում այստեղ. Պերկովիչ

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Շիրակի» դեմ տարած հաղթանակը (4:0) նվիրել է թիմի պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուին, որը վերջերս ծանր վնասվածք է ստացել։

«Ցանկանում եմ այս հաղթանակը և երեք միավորը նվիրել Գրեգին, որը ցավոք, մի քանի օր առաջ վնասվածք է ստացել։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ։ Բոլորս նրա հետ ենք, գրկում ենք և սպասում ենք նրան այստեղ։ Վստահ եմ՝ նա կվերադառնա ավելի ուժեղ»,– Պերկովիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գրեգորիուն պատռել է ծնկի խաչաձև կապանները և կբացակայի մոտ 9–10 ամսով։

Leave a Comment