ԱՄՆ պետքարտուղարը վաղը կժամանի Հայաստան

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ պետքարտուղարը հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը – Live News

Իրանի հետ հակամարտության ժամանակ՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ հրաժարվել են ԱՄՆ-ին տրամադրել իրենց ռազմաբազաները, ինչը հարցականի տակ է դնում դաշինքի գոյության իմաստը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Երբ ՆԱՏՕ-ի գործընկերները մերժում են ձեզ օգտագործել այդ բազաները, այն դեպքում, երբ դաշինքի հիմնական օգուտը ԱՄՆ-ի համար հենց այդտեղ ուժեր տեղակայելու իրավունքն է, ապա ո՞րն … Read more

Թրամփը Վենսին և Ռուբիոյին անվանել է իր պոտենցիալ հաջորդները – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել է իդեալական թիմ և Հանրապետական կուսակցության պոտենցիալ թեկնածուներ 2028 թվականի ընտրություններում, սակայն չի հստակեցրել, թե նրանցից ով կառաջադրվի նախագահի, և ով՝ փոխնախագահի պաշտոնում, հայտնում է Reuters-ը: «Հիանալի է հնչում քվեաթերթիկի համար՝ Ջեյ Դի և Մարկո։ Ես կարծում եմ, որ սա իդեալական թիմ … Read more

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և Իրանը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Պետքարտուղարությունը հավելել է, որ զրույցը տեղի … Read more

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. ԱՄՆ պետքարտուղար – Live News

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ինչպես արդեն ասացի, նա ևս հազվադեպ է շփվել մեր մարդկանց հետ։ Հիմնականում դրանք անուղղակի բանակցություններ են», – ասել է Ռուբիոն։ «Վերջին մի … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրապարակայնորեն Դրախտ ընկնելու ցանկություն էր հայտնել, կեղծավորաբար ներկայացել էր իբրև աշխարհի խաղաղարար, որը ցանկանում է աշխարհում վերջ տալ բոլոր պատերազմներին, հայտարարել, խոստացել էր, որ Ամերիկյան բանակը երկրից դուրս, այլ տարածաշրջաններում այլևս չի կռվելու, և ԱՄՆ-ն այլևս չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին, դատելով ամենից, շատ է սիրում «դժոխք» բառը, քանի … Read more

Վաշինգտոնը կվերանայի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները Իրանում հակամարտության ավարտից հետո․Ռուբիո

Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները Իրանում հակամարտության ավարտից հետո՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ցավոք, կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք վերանայել, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, դեռևս ծառայո՞ւմ է այդ նպատակին։ Թե հիմա այն ​​ դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան ​​պաշտպանում է Եվրոպան, … Read more

Վաշինգտոնի ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիտ Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել. «Վաշինգտոն փոստ»

Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիտ Հեգսեթը, անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել, գրում է The Washington Post-ը։ WP-ի տվյալներով՝ վերջին տասը օրվա գիշերներից մեկի ընթացքում Ֆորտ Լեսլի Մաքնեյր ռազմաբազայի վերևում արձանագրվել են մի քանի անօդաչու սարքեր։ Դրանից հետո օբյեկտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Սպիտակ տանը խորհրդակցություն … Read more

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրները փախել են Իրանի և Եմենի ափերից – Live News

ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների: Ինչպես գրել է «Defence Security Asia»-ն, արբանյակային լուսանկարները ցույց են … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 7 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի վրեժ լուծել այն քաղաքացիների համար, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Իրանը ժամեր առաջ հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելին հասցված ամենահզոր հարվածի մասին: ТАСС-ի փոխանցմամբ , Իրանն … Read more