Մոնրոյի դոկտրինի հիշատակումը եւ Թրամփի հավելումը նրա՝ պատմության մեջ մնալու փառասիրական ձգտման արդյունք է․ Արի Անդրանիկյան

Մոնրոյի դոկտրինը կորցրել է իր արդիականությունը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ» գրքի հեղինակ Արի Անդրանիկյանը՝ մեկնաբանելով Վենեսուելա ամերիկյան ներխուժումը հիմնավորելու համար նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մոնրոյի դոկտրինի հիշատակումը։   Մոնրոյի դոկտրինը կիրառվում է 1823-ից Մոնրոյի դոկտրինը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնադրույթ է դարձել 1823 թվականին՝ հինգերորդ նախագահ Ջեյմս Մոնրոյի պաշտոնավարման օրոք։ Ըստ այդ … Read more

Շաբաթ օրվա առաքելությունը «նման էր այն գործողություններին, որոնք վերջին 40 տարիների ընթացքում իրականացրել է գրեթե յուրաքանչյուր նախագահ»․ Ռուբիոն մեկնաբանել է Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության նպատակը

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շաբաթ օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցրած ԱՄՆ ռազմական գործողության հիմնական նպատակը ԱՄՆ մուտք գործող թմրանյութերի շրջանառությունը դադարեցնելն էր, և որ Վենեսուելայում ընտրությունների անցկացումն այս փուլում «վաղաժամ» կլինի։ «Մենք կարևորում ենք ընտրությունները, կարևորում ենք ժողովրդավարությունը, կարևորում ենք այդ ամենը, սակայն թիվ մեկ … Read more

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Սպիտակ տունը, հավատարիմ արտասովոր բովանդակությամբ հրապարակումներ պատրաստելու սովորությանը, սոցիալական հարթակներում տարածել է «Եթե չգիտեիք, հիմա գիտեք» վերտառությամբ եւ The Notorious B.I.G-ի Hypnotize ռեփ երգի ուղեկցությամբ տեսահոլովակ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասում է՝ «Արի՛, տա՛ր ինձ։ Այստեղ՝ Միրաֆլորեսում, կսպասեմ քեզ։ Երկար սպասել չտա՛ս, վախկո՛տ»։   Այնուհետեւ, հատված է տեղադրված շաբաթ կեսօրին Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի … Read more