Միրզոյանն ու Ռուբիոն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարի հրապարակված աշխատանքային գրաֆիկից։ Հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։ Ենթադրվում է, որ Հայաստան ժամանող Մարկո Ռուբիոյի ու ՀՀ արտգործնախախարի հանդիպումը տեղի կունենա հենց օդանավակայանում։ Դրա մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին չէր հայտարարվել։