Թրամփը դիտարկում է Իրանի դեմ պատերազմում իրավիճակի զարգացման երեք տարբերակ. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ պատերազմում իրավիճակի զարգացման երեք տարբերակ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times թերթին։ Թերթի տվյալներով՝ դրանք են՝ ռազմական էսկալացիան, տնտեսական բռնճնումները Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման միջոցով, պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակի հայտարարումը և հակամարտությունից դուրս գալը։ «Տարբերակներից յուրաքանչյուրը վերջին շաբաթներին քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ … Read more

Փիթ Հեգսեթը չեղարկել է այսօր նախատեսված իր առաջին այցը Իսրայել

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չեղարկել է այսօր նախատեսված իր առաջին այցը Իսրայել, հաղորդում է The Jerusalem Post (JPost)-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ թերթի՝ կարճատև այցի ընթացքում Հեգսեթը պետք է հանդիպեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։ Հեգսեթն այժմ գտնվում է  Անկարայում։ Իսրայել կարճատև այցը նախատեսված էր Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից … Read more

Պենտագոնի ղեկավարի՝ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման պլանը մերժվել է

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հունիսին մտադիր էր ՆԱՏՕ-ին հայտարարել Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա կրճատման մասին, սակայն պլանը մերժվել է Սպիտակ տան կողմից։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ թերթի՝ Ռումինիայից բրիգադային մարտական խմբի դուրսբերման և Լեհաստան ռոտացիայի համար բրիգադ ուղարկելուց հրաժարվելու հետ մեկտեղ՝ Հեգսեթը … Read more

Պենտագոնում դժգոհում են Հեգսեթի կամայականություններից․ Daily Mail – Live News

Պենտագոնի պաշտոնյաները դժգոհել են գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի գործողություններից՝ նշելով, որ նա կոտրում է աշխատակիցների մարտական ոգին, քանի որ հրաժարվում է լսել նրանց կարծիքը։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Daily Mail թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ Պենտագոնում աշխատանքային տրամադրվածությունն ու ոգին անկում են ապրել՝ հասնելով ամենացածր մակարդակին։ Որպես պատճառ նշվում է նախարարի … Read more

ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռազմական դաշինք. Պենտագոնի ղեկավար – Live News

ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռազմական դաշինք, որը հավատարիմ է կոշտ գծին: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին կհաղորդի պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կարգով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հաագայի գագաթնաժողովում բազմաթիվ պարտավորություններ են ստանձնվել։ Շատ երկրներ հետևում են դրանց, ոմանք պետք է ավելին անեն։ … Read more

ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելու հնարավորությունը. Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին առևանգելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բոլոր տարբերակները սեղանին են»,- պատասխանել է Հեգսեթը լրագրողների համապատասխան հարցին։ Նախարարը հավելել է, որ հնարավոր գործողությունների մասին որոշումը կայացնում է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, որ … Read more

ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին՝ զգուշացնելով լարվածության սրման հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Թեհրանի գործողություններին, իսկ հնարավոր հակամարտությունը կլինի «անհավասար»՝ ամերիկյան ռազմական հնարավորությունների գերազանցության պատճառով։ «Մենք գիտենք, թե ինչ ռեսուրսներ եք տեղափոխում և դեպի ուր», — ընդգծել է Հեգսեթը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության … Read more

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամը քայլեր է ձեռնարկում Փիթ Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու ուղղությամբ․ Axios

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յասամին Անսարին հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ իմպիչմենտի գործընթաց սկսել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ՝ կապված Իրանում գործողության իրականացման ժամանակ կիրառվող մեթոդների հետ, հայտնում է Axios պորտալը: Ավելի վաղ դեմոկրատ սենատորները ուշադրություն էին հրավիրել պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ ուժի կիրառման նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի վրա։ «Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամը երկուշաբթի … Read more

ԱՄՆ-ում մտադիր են իմպիչմենտի գործընթաց սկսել Պենտագոնի ղեկավարի դեմ

Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին մեղադրել է Փիթ Հեգսեթին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ «Իրանում գործողությունների իրականացման նրա մեթոդների պատճառով»։ Այս մասին հայտնում է «Axios»-ը: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ իմպիչմենտի գործընթաց սկսել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ։

Պենտագոնը ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետի հրաժարականն է պահանջում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը խնդրել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին հրաժարական տալ։ Euronews-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնը՝ չնշելով հրաժարականի մասին խնդրանքի պատճառները։ «Ջորջն անմիջապես կհեռանա բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը: Ջորջը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից՝ դեռևս Բայդենի վարչակազմի ժամանակներից, … Read more