Սլովակիան դարձավ ամենաբարձր մակարդակով Արցախ այցելած ԵՄ անդամ առաջին պետությունը

Եվ որը, ցավոք, քաղաքականապես թաքցրեց կատարված ողբերգական իրադարձությունները   Սլովակիան հայտնի էր իր խիստ հայանպաստ քաղաքականությամբ և 1999 թվականից սկսված, ինչպես Սլովակիայի, այնպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատվիրակությունների բազմաթիվ պաշտոնական այցեր են կազմակերպվել: Փոխանակվել են և՛ նախագահների մակարդակով այցեր, և՛ վարչապետների: Սակայն 2018 թվականից կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել ու դիվանագիտական ոլորտում և աշխարհաքաղաքական դաշտում … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր գնահատականի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր և դրական գնահատականի։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին՝ կոչ անելով անվերապահորեն ու անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. … Read more

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիմենը հայտարարել է, որ արդեն 1000 օր է, ինչ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պահվում են Ադրբեջանում։ Կոնգրեսականը ընդգծել է՝ նրանք անօրինական կերպով կալանավորված են և ենթարկվում են բռնությունների ու սպառնալիքների։ Ֆրիմենն նշել է, որ աշխարհը չպետք է մոռանա ոչ միայն գերիների, այլև Արցախի այն հայերի մասին, որոնք ստիպված լքել են իրենց … Read more

Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա․ Արցախի ՄԻՊ-երի նամակը՝ Վենսին

Արցախի Հանրապետության նախկին և ներկա Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ Նրանք հայտնում են, որ նամակը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով ուղարկվել է փոխնախագահ Վենսի գրասենյակ։ Նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին … Read more

Ադրբեջանում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել

Բուենոս Այրեսում տեղակայված Հայ որբերի օգնության միություն կազմակերպությունը (SOAR) X սոցիալական ցանցում տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը ԿԽՄԿ-ի օգնությամբ ստացել է Վիգենի կողմից գրված ձեռագիր նամակ։ Այս նամակի ստացումը խորապես հուզիչ և նշանակալից պահ է ընտանիքի համար՝ լռությամբ, անորոշությամբ և հոգեբանական դժվարություններով լի երկարատև ժամանակահատվածից հետո։ Պարոն … Read more