Վա՛յ այն ժողովրդին, որ անցյալը կմոռանա, Ավարայրի դաշտն ընդարձակված է․ Արամ Ա-ն պատգամ ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)

Վա՛յ այն ժողովրդին, որ անցյալը կմոռանա, Ավարայրի դաշտն ընդարձակված է։ Անթիլիասի Մայրավանքում Սրբոց Վարդանանց Զորավարաց տոնի առիթով մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին Վեհարանի դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը իր պատգամը ուղղեց հայ ժողովրդի զավակներին։ «Անցյալը հիշելը նշանակում է անցյալով ապրել՝ հավատքով, հոգիով, անցյալը հիշելը նշանակում է անցյալը հիշեցնել իր պատգամով։ Վայ այն ժողովրդին, … Read more

Սուրբ Վարդանանց սխրանքը մեր պատմության մեջ պարզապես տարեգրություն չէ, այլ հոգևոր բանալի

Սուրբ Վարդանանց սխրանքը մեր պատմության մեջ պարզապես տարեգրություն չէ, այլ հոգևոր բանալի՝ հասկանալու, թե ինչո՛ւ է Հայ եկեղեցին բազում հաղթանակների ու պարտությունների միջից առանձնացրել հենց Ավարայրը՝ եկեղեցական տոնակատարությամբ դարձնելով մշտամնա խորհուրդ։ Այս մասին գրում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հայրն Սուրբն ընդգծում է՝ առաջին հայացքից Ավարայրը ռազմական պարտություն էր։ «Զինվորական … Read more

Հայ Եկեղեցու պատմության մեջ Ձեր անունը կանմահանա որպես հայ ժողովրդի նվիրական տեսիլքներն իրագործողի

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգեւորականաց դասը, երեցկանայք եւ Էջմիածնասեր հավատավոր հոտը որդիական խոնարհությամբ շնորհավորում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սրբոց Վարդանանց տոնի, ինչպես նաեւ Նորին Սրբության անվանակոչության օրվա առիթով։ «Բազմաթիվ են Ձերդ Սրբությունից մեզ շնորհված բարիքները, որոնք հարստացնում են մեր միտքը, հոգին ու սիրտը եւ առավելագույն չափով գոտեպնդում մեզ՝ իրագործելու հայոց բազմախոհ … Read more

Մայր Տաճարում կկատարվի նորապսակների օրհնության կարգ

12 Փետրվարի, 2026 Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հայաստնում են Մայր Աթոռից: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝ Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ … Read more

Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան – Live News

«Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․․․ Փաստորեն՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման հանդիսավոր երդում տված պետական պաշտոնյան, որ ուխտել էր բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը, ոչ միայն գործնականում բազմիցս դրժել է պետական իր ուխտը, այլև Հայ Եկեղեցու հայրենասիրական-ազգապահպան քարոզներն սկսել է որակել․․․ «ծայրահեղական իսլամի … Read more

Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Սուրբեր, որոնք իրենց անմահ գործով եւ անուններով միշտ ներկա են։ «Նորահրաշ» Սուրբեր, որ շարականագրի բնութագրմամբ կանգնեցին «արիաբար ըմդդէմ մահու»՝ քաջաբար և խոհեմաբար։ Այսօր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Անվանակոչության օրն է, քանզի Վարդանանց անկոտրում քաջերից էր աննահանջ Գարեգին իշխանը։ … Read more

«Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով նամակ է գրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ Սիրելինե՛ր, Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել: Այսօրվա … Read more

1924-ից սկիզբ առավ «Եկեղեցու բարենորոգչական շարժումը», այն երկար չապրեց․ Հայր Դերենիկը հիշեցնում է՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի

ՀԻՇԵՑՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ… Պատահական չէ ասված. «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի», և մեր այսօրվա իրականությունն էլ դրա վառ վկայությունն է։  100 տարի առաջ մեր եկեղեցում նույն իրականությունն էր։  Դեռևս 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից սկսվեցին եկեղեցու դեմ հալածանքները, և որին զոհ գնացին 200 և ավել հոգևորականներ, ու ողջ Հայաստանով մեկ փակվեցին կամ քանդվեցին եկեղեցիներ։  Ահա … Read more

«Հիշատակվեց մեր աշխատավարձի նվազ լինելը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել». գնդերեցը՝ ՊՆ-ում հանդիպման մասին

Արթուր սարկավագ Գևորգյանը, որը հոգևոր ծառայություն է իրականացնում նաև գնդերեց, բացառիկ մանրամասներ է պատմել ՊՆ-ում գնդերեցների հետ տեղի ունեցած հանդիպումից։ «Որպեսզի Ձեզ չմանիպուլացնեն և ստի գործիք չդարձնեն՝ ցանկանում եմ լուսավորել իրականությունը։ Վերջին օրերին հանրային դաշտում տարածվող տարբեր մեկնաբանությունների ու մոլորեցնող խոսքերի պատճառով հարկ եմ համարում անձամբ պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել, և ով է ծառայում … Read more

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Հայր Հովհաննեսը – Live News

Այս կիրակի Մայր Տաճարում պատարագ կմատուցի «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ «Սիրելի՛ ընկերներ, կամոքն Ամենակալ Աստծո, սույն թվականի փետրվարի 8-ին, Մայր Տաճարում մատուցելու եմ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հրավիրում եմ ամենքիդ միասին աղոթելու մեր եկեղեցու անսասանության և մեր երկրի խաղաղության համար: Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11:00»,- նշել է Հայր Սուրբը։