Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր Հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի Օրենբուրգի նորաօծ Սբ. Հարություն եկեղեցում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

ԳՀԽ-ն մերժելի է նկատել Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին … Read more

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա․ ժամանակն է, որ Եկեղեցին միասնական ձայն բարձրացնի․ Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև կոնֆլիկտի պատճառների և դրա լուծման ուղիների մասին։ -Ինչպե՞ս եք պատկերացնում Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների միջև առկա իրավիճակի լուծումը։ Հնարավո՞ր է Եպիսկոպոսաց ժողովի գումարում։ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված էր մի քանի տարի առաջ։ … Read more

ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես

Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Խանանյանը դիմել է հոգևոր իր եղբայրներին․ «Այսօր Հայաստանում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել ցանկացած պահի հայտնվել կառավարության ճնշումների տակ։ Մարդն այլևս պարտավոր չէ մտածել իր կյանքի կամ ապագայի մասին, քանի որ Եկեղեցու և ժողովրդի բարօրությունը վեր է կանգնած իր սեփական կյանքից։ Ոչ միայն մեր եկեղեցու … Read more

Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմի եկեղեցական դասը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ … Read more

Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը. Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ

Փետրվարի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Բերդ համայնքի Նոր Վարագավանք վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատացյալներին ներկայացրեց գալիք Անառակի կիրակիի Սուրբգրային պատմությունը, հիշատակեց Անառակ որդու վերադարձը և իր խոսքում ընդգծեց, որ «իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը և … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. Արգենտինայի հայկական կազմակերպություններ

Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները (IARA) խիստ մտահոգությամբ դատապարտում են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։ Այս փաստը եզակի դեպք չէ։ Այն մաս է կազմում վերջին ժամանակներում ավելի լայն մի գործընթացի, որը հատկանշվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և դեպի ավտորիտարիզմ … Read more

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց հավաքին․ Տեր Եսայի

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին 24News-ի  https://24news.am/politics/502892/ հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրանք են՝ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Տ. Դանիել Սրբազան Ֆընդկյանը։ Հիշեցնենք, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ։ Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը՝ առանց Ամենայն … Read more

Ֆրանսահայերը կոչ են անում դադարեցնել եկեղեցու դեմ արշավը – Live News

Հայ եկեղեցու գերագույն առաջնորդի և հոգևորականության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելիորեն խախտում է հայ ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը, թուլացնում ամբողջ ազգին՝ Հայաստանում և սփյուռքում։ Այս մասին նշված է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։Խորհուրդը ցավում և դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացված ճնշումները, շեշտում՝ այս ճնշումների նոր սրացումն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին … Read more

Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով կլինի եպիսկոպոսաց հավաք

Եպիսկոպոսներն արդեն մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու եպիսկոպոսաց հավաքին։ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Եպիսկոպոսաց ժողովից Վեհափառ Հայրապետի, այսինքն՝ ժողովի նախագահի բացակայության պատճառով կարգավիճակը փոխում է՝ եպիսկոպոսական հավաքի։ «Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություն անում, հավաքը կարող է իր քննարկումները, եզրակացությունները բերել Մայր Աթոռ։ Որոշումներ չեն կայացվում, վճիռներ չեն կայացվում»,- ասաց Նաթան Սրբազանը։ Նաթան … Read more