Բաքուն օկուպացրած Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն անվանել է «ապօրինի կառույցներ»

 «Կովկասի մուսուլմանական վարչություն» կոչվածը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիները քանդելու վերաբերյալ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։ Այս գործողությունը, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, նշանավորում է Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված վերացման լուրջ սրացում։ «Օծված 2019 թվականին՝ տաճարը խորհրդանշում էր հայկական կրոնական կյանքի վերածնունդը և տեղի հայկական ներկայության … Read more

Մայր տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը

Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ «Արցախ Միություն»-ը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության … Read more

Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանությունը չպետք է անտեսվի. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. Խորը ցավ ու վրդովմունք եմ ապրում Արցախում տեղի ունեցած հերթական վանդալիզմի պատճառով։ Ոչնչացվել է Ստեփանակերտի ամենագեղատեսիլ ու խորհրդանշական հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։Քանի՜ անգամ է Մայր տաճարը համախմբել հավատավոր ժողովրդին՝ միասնական աղոթքով դիմելու Աստծուն, ուժ ու հույս գտնելու շրջափակված Արցախը պահպանելու համար։ Այն դարձել … Read more

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ Նա, … Read more

Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը

Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։ Այս մասին գրել է Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ … Read more

Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։ «ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս … Read more

Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։  Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու … Read more

Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն

Այսօր Ավագ ուրբաթ է. քրիստոնյաներս խոնարհվում ենք Գողգոթայի բարձունքին խաչի վրա գամված Խաչյալի առջև։ Այս սուրբ օրը մարդկության պատմության ամենացավալի,

Հավատը միայն հաղթական պահերի մեջ չէ, այլ նաև լռության մեջ մնալու կարողության․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր Մեծ Պահքի 42-րդ օրն է՝ Ավագ Երկուշաբթի։ Ծաղկազարդի լույսն ու խանդավառությունը դեռ թարմ են մեր սրտերում, բայց արդեն սկսվում է մի ճանապարհ, որ մեզ տանում է դեպի խաչի խորհրդավոր խորքերը։ Մատթեոսի Ավետարանի այս հատվածում (21.18–22.14) մենք տեսնում ենք երեք պատկեր՝ անպտուղ թզենին, … Read more