ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. Ոտնլվայի կարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում․ ՈՒՂԻՂ – Live News

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. Ոտնլվայի կարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում․ ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May … Read more

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռում․ կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն

Ապրիլի 2-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի … Read more

Ավագ հինգշաբթի. օրվա խորհուրդը – Live News

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն … Read more

Ավագ չորեքշաբթի. օծում և մատնություն – Live News

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. 17), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12:14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19): … Read more

Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում

Այսօր Մեծ Պահքի 43-րդ օրն է՝ Ավագ Երեքշաբթի։ Մեր խորհրդածության նյութը Մատթեոսի Ավետարանի 24.1–26.2 համարներն են, և հատկապես՝ տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13), որը դառնում է այս օրվա հոգևոր առանցքը։ Այս մասին գրել է Տեր Հեթում քահանան: Քրիստոսի խոսքը այստեղ դառնում է առավել անձնական ու ներհայեցողական։ Եթե նախորդ հատվածում խոսվում էր ժամանակների նշանների մասին, ապա … Read more

Հավատը միայն հաղթական պահերի մեջ չէ, այլ նաև լռության մեջ մնալու կարողության․ Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր Մեծ Պահքի 42-րդ օրն է՝ Ավագ Երկուշաբթի։ Ծաղկազարդի լույսն ու խանդավառությունը դեռ թարմ են մեր սրտերում, բայց արդեն սկսվում է մի ճանապարհ, որ մեզ տանում է դեպի խաչի խորհրդավոր խորքերը։ Մատթեոսի Ավետարանի այս հատվածում (21.18–22.14) մենք տեսնում ենք երեք պատկեր՝ անպտուղ թզենին, … Read more

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել

Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է՝ Մեծ Պահքի հոգևոր ճանապարհորդության նպատակը մեղքերից ազատվելն ու կյանքի նախկին ընթացքը փոխելն է։ Հայր Սուրբն ընդգծել է՝ Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Ս․ Հաղորդություն ընդունել։ «Այս մասին շատ դիպուկ նշում է Երզնկայի դպրոցի րաբունապետ Հովհաննես Երզնկացի Պլուզը․ «Մի՛ անտեսեք խոստովանությունը, քանզի … Read more

Մեծ Պահքը ապաշխարության խորհրդավոր շրջան է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Մեծ Պահքը ապաշխարության խորհրդավոր շրջան է, որի ընթացքին մենք առանձնակի պատրաստությամբ նորոգում ենք մեր անձերը, միտքն ու հոգին` մաքուր սրտերով ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Մեծ Պահքը հրավեր է վերատեսության ենթարկելու և ճշմարիտ պատվիրանապահությամբ սրբագրելու մեր կյանքի ընթացքը` աղոթքով ու բարի գործերով այն հաստատելու տերունապատվեր սիրո, հավատի ու հույսի մեջ: Ն.Ս.Օ.Տ.Տ. … Read more

Մեծ Պահքի շրջանում կարելի՞ է մատաղ անել – Live News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանել է Մեծ Պահքի հետ կապված հիմնական հնչող հարցերից մի քանիսին. Կարելի՞ է մատաղ անել Մեծ Պահքին։ Ոչ, չի կարելի։ Կարելի՞ է մկրտվել Մեծ Պահքին։ Մկրտության համար արգելված օրեր չկան։  Կարելի՞ է պսակադրվել Մեծ Պահքին։ Կանոնական տեսանկյունից արգելվում է։ Եթե մարդիկ պատրաստվել են ու … Read more

Ամեն ուրբաթ Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն

Մեծ Պահքի ընթացքում՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ թեմի հոգևորականների մասնակցությամբ։ Միասնական առաջին ժամերգությունը կկատարվի փետրվարի 20-ին՝ ժամը 17:00-ին, Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ «Սիրով հրավիրում ենք բոլորիդ ընդհանրական աղոթքով զորանալու և միասին անցնելու Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությունը՝ դեպի Սուրբ Հարություն»,- ասվում է հաղորդագրությունում։