Կալիֆորնիայի նահանգապետը կոչ է արել պատժել Թրամփի վարչակազմի ներկայացուցչին հակահայկական արտահայտությունների համար

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը խստորեն դատապարտել է Առողջապահական ու սոցիալական ապահովագրության դաշնային գործակալության տնօրեն Մեհմեդ Օզի` հայերի հասցեին արած ռասիստական արտահայտությունները: Նահանգապետը կոչ է արել պատասխանատվության կանչել ազգությամբ թուրք բարձաստիճան պաշտոնյային, որը օգտագործում է պաշտոնական դիրքը՝ հայ համայնքի նկատմամբ թշնամություն սերմանելու նպատակով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մեհմեդ Օզը շարունակում է իր սադրանքները: … Read more

Իրանում պատրաստվում են ոչ միայն հրթիռային հարվածների, այլ նաև ցամաքային պատերազմի

Դոնալդ Թրամփը դեռևս չի կայացրել վերջնական որոշում Իրանին հռթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ուժային լուծման հավանականությունը շարունակում է աճել: Ի՞նչն է նպաստել հավանականության աճին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «CNN-ը տեղեկացրել է, որ հարձակման հավանականությունն աճել է այն բանից հետո, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախնական բանակցությունները որևէ արդյունք … Read more

Արդյո՞ք կա վտանգ, որ Հնդկաստանից եկող աշխատանքային միգրանտները կարող են Հայաստան բերել Կալկաթայում տարածվող Նիպահ մահաբեր վիրուսը

Հնդկաստանում իշխանությունները հատուկ միջոցներ են ձեռնարկում հայտնաբերված «Նիպահ» կոչվող վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու նպակակով: Մահաբեր հիվանդության լոկալ բռնկումը պաշտոնապես հաստատվել է: Հնդկաստանի որոշ քաղաքներում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Ի՞նչ է հայտնի վիրուսի մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ «Նիպահ» կոչվող վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ.-ին՝ Մալայզիայի Նիպահ գետի հարևանությամբ: Հենց … Read more

Ինչի՞ հետ է կապված ռուս-ադրբեջանական հարաբերություններում կրկին նշմարվող լարվածությունը

Բաքվի դատարանը հերթական անգամ երկարացրել է անցած տարվա ամռանը ձեռբակալված Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների կալանքի ժամկետը: Քաղաքական մեկնաբաններն այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Չնայած դրան, որ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Ռուսաստանի մեղքը ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար ու ներողություն խնդրեց Իլհամ Ալիևից, պաշտոնական Բաքվում պատրաստ չեն վերջնական հաշտությանը: Ովքե՞ր են այդ ռուսաստանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում … Read more

Արդյո՞ք պատրաստ է Հայաստանը դիմակայել Իրանի դեմ ամերիկյան հնարավոր հարձակման դեպքում սպասվող մարտահրավերներին

Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստ են ուժային գործողություն իրականացնել Իրանի դեմ՝ արդեն մոտ օրերի ընթացքում: Ամերիկյան խոշոր զորախմբեր են տարածաշրջան տեղափոխվել: Որքանո՞վ է հավանական հարվածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելական «13»-րդ հեռուստաալիքը, այդպես է այն կոչվում, վկայակոչելով Իսրայելի ԶՈՒ-ում իր տեղեկացված աղբյուրները, հայտարարել է, որ հնարավոր է մոտակա … Read more

Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»

Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Դավոսն է: Այսօր շվեյցարական այս քաղաքում ԱՄՆ նախագահի հրավերով հավաքվել էին մի շարք երկրների առաջնորդներ՝ հիմնելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը»: Այդ առաջնորդների շարքում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարևոր է, որ Հայաստանն անդամակցում … Read more

Ի՞նչ առնչություն է ունեցել Հեյդար Ալիևը Բաքվի հայկական ջարդերի հետ

Երեկ Ադրբեջանում սգո օր էր: Հարևան երկրում հիշատակում էին խորհրդային զորքերի Բաքու մտնելու 36-ամյակը: Այդ օրը բանակի ու ցուցարարների միջև բախումների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Հարգելով նրանց հիշատակը, Ադրբեջանում ոչ մեկը չհիշեց, թե իրականում ինչի համար էին այդ զորքերը Բաքու բերվել ու քանի հայ էր սպանվել դրան նախորդած օրերի ընթացքում: Հայկական ջարդերը հետաքննվե՞լ էին: Թեմային՝ … Read more

Ի՞նչ կտա Հայաստանին Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ դառնալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- գրել է նա: Ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ատյանը: Թեմայի շուրջ, … Read more

Ադրբեջանի ու Հնդկաստանի հարաբերություններում նոր լարվածությունը կապված է Նյու Դելիի ու Երևանի միջև աճող ռազմաքաղաքական համագործակցության հետ

Այսօր Բաքվում անցկացվել է տարօրինակ մի գիտաժողով: Այն, ինչպես ասում են կազմակերպիչները, նվիրված է Հնդկաստանի իշխանությունների կողմից երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների թեմային: Պաշտոնական Նյու Դելին առայժմ գնահատական չի տվել տեղի ունեցածին: Ովքե՞ր են կազմակերպիչներն ու ի՞նչ նպատակ են հետապնդում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որպես կազմակերպիչ, ներկայանում է մի կառույց, … Read more

Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում չորս հայ ռազմագերիների ազատարձակումը

Բաքվում ոչ միանշանակ են ընդունել 4 հայ գերիներին ազատ արձակելու ու Հայաստանին հանձնելու իրենց կառավարության որոշումը: Համացանցում օգտատերերն անհանգստություն են հայտնում կապված շրջանառվող լուրերի հետ, որոնց համաձայն շուտով հնարավոր է նաև մյուս հայ ռազմագերիների ազատ արձակումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ ասեմ, որ Ադրբեջանի պաշտոնական վարկածի համաձայն Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ … Read more