Այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Դավոսն է: Այսօր շվեյցարական այս քաղաքում ԱՄՆ նախագահի հրավերով հավաքվել էին մի շարք երկրների առաջնորդներ՝ հիմնելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը»: Այդ առաջնորդների շարքում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարգավիճակով է անդամակցում Հայաստանը «Խաղաղության խորհրդին»: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Կարևոր է, որ Հայաստանն անդամակցում է հիմնադիր անդամի կարգավիճակով, իսկ այդ կարգավիճակը ենթադրում է որոշ առավելություններ՝ համեմատած սովորական, շարքային անդամի հետ: Մասնավորապես, հիմնադիր անդամները որոշելու են կազմակերպության օրակարգը և կանոնները, բացի դրանից նրանք պարտադրված չեն անդամավճար վճարելու, իսկ այն պետությունները, որոնք ավելի ուշ կանդամակցեն, հավանաբար նաև ժամանակավոր անդամակցության համար պետք է վճարեն, իսկ մշտական անդամները, ինչպես գիտենք, 1 մլրդ դոլար պետք է վճարեն: Այս ամենից զատ, նոր անդամները պետք է աշխատեն այն կանոններով, որոնք արդեն մշակվել են հիմնադիր անդամների կողմից: Այդ իմաստով, դա իհարկե առավելություն է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կազմը, կարծես, ավելի համեստ է, քան կցանկանար Թրամփը. Ռուսաստանը կմիանա՞:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: