Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- գրել է նա: Ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ատյանը: Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում, մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Խաղաղության խորհրդի ձևավորման մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին: Դա մի նոր կազմակերպություն է, որը զբաղվելու է Գազայում կոնֆլիկտի կարգավորման և ետկոնֆլիկտային վերականգնման հարցերով: Հավանաբար Դավոսի ֆորումի շրջանակներում վերջնական որոշում կկայացվի և կստորագրվի համապատասխան փաստաթուղթ՝ այդ խորհրդի ստեղծման մասին: Ենթադրվում է, որ հինգշաբթի այդ փաստաթուղթը կստորագրվի, բայց ինչպես երևում է այդ ատյանի կանոնադրության նախագծից, այդ կազմակերպությունը ստեղծվում է ոչ միայն գազայի խնդրի կարգավորման համար, և ընդհանրապես ոչ միայն իսրայելական խնդրի կարգավորման համար, այլ նաև ծառայելու է տարբեր այլ կոնֆլիկտների կարգավորմանը ևս»,-ասել է Երկանյանը:
Ովքե՞ր են լինելու Խորհուրդի անդամները: Ի՞նչ կտա Հայաստանին անդամակցությունը: Իսկ Ադրբեջանին հրավեր ուղարկվե՞լ է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: