Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը խստորեն դատապարտել է Առողջապահական ու սոցիալական ապահովագրության դաշնային գործակալության տնօրեն Մեհմեդ Օզի` հայերի հասցեին արած ռասիստական արտահայտությունները: Նահանգապետը կոչ է արել պատասխանատվության կանչել ազգությամբ թուրք բարձաստիճան պաշտոնյային, որը օգտագործում է պաշտոնական դիրքը՝ հայ համայնքի նկատմամբ թշնամություն սերմանելու նպատակով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Մեհմեդ Օզը շարունակում է իր սադրանքները: Մի քանի օր առաջ նա մի տեսանյութ հրապարակեց, որում ինքն է պատկերված՝ հայերին պատկանող մանր բիզնեսների ֆոնի վրա՝ հայկական թաղամասում: Նա ասում է մոտավորապես հետևյալ տեքստը, որ ֆիկտիվ բժշկական հիմնարկները իրականում իրենց շենքերի ճակատների վրա հայկական ցուցանակներ են ունենում և ցույց է տվել այդ ցուցանակներից մի քանիսը: Ամենածիծաղելին այն էր, որ այդ ցուցանակները, իրականում, որևէ առնչություն չունեին բժշկական ապահովագրական կամ այլ տեսակի սոցիալական բնույթ ունեցող ընկերությունների հետ: Դրանցից մեկը ատամնաբուժարան էր, մյուսը՝ հացաբուլկեղենի արտադրամաս և դա միայն ծիծաղ կարող է առաջացնել, բայց կարծում եմ, որ նաև քրեական հետևանքներ պետք է առաջացնի »,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նահանգապետի միջամտությունը: Մեհմեդ Օզը հայ համայնքի հետ վաղուց է առճակատվում: Պատճառներ կա՞ն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: