Բաքվում ոչ միանշանակ են ընդունել 4 հայ գերիներին ազատ արձակելու ու Հայաստանին հանձնելու իրենց կառավարության որոշումը: Համացանցում օգտատերերն անհանգստություն են հայտնում կապված շրջանառվող լուրերի հետ, որոնց համաձայն շուտով հնարավոր է նաև մյուս հայ ռազմագերիների ազատ արձակումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նախ ասեմ, որ Ադրբեջանի պաշտոնական վարկածի համաձայն Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Էուլջեքջյանն ազատ են արձակվել հայկական կողմի հետ երկկողմ համաձայնության շրջանակում և որ դա իրենց կողմից մարդասիրության դրսևորում է: Բայց լրատվամիջոցները գրում են, որ հանրությունը ոչ միանշանակ է ընդունել այդ որոշումը և իբր ոմանց մոտ կա մտավախություն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ևս նույն պատճառաբանությամբ կարող են ազատ արձակվել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Որքանո՞վ է հավանական, որ մյուսներն էլ ազատ արձակվեն: Իսկ ի՞նչ են ասում Բաքվում 2 սիրիացի վարձկանների ազատ արձակման մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: