Դոնալդ Թրամփը դեռևս չի կայացրել վերջնական որոշում Իրանին հռթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ուժային լուծման հավանականությունը շարունակում է աճել: Ի՞նչն է նպաստել հավանականության աճին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«CNN-ը տեղեկացրել է, որ հարձակման հավանականությունն աճել է այն բանից հետո, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախնական բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: Հայտնի է, որ կոնսուլտացիաները վարվում էին միջուկային ծրագրի վերաբերյալ, և կողմեր էին հանդիսանում իրանական կողմից արտգործնախարար Արաղչին, ամերիկյան կողմից՝ Ուիթքոֆը՝ Թրամփի անձնական ներկայացուցիչը, բայց նրանք բանակցում էին հեռախոսով և հաղորդագրություններ փոխանցելու միջոցով: Ենթադրվում էր, որ եթե նկատվի արդյունք, նրանք անձամբ կհանդիպեն և արդեն բանակցությունների այդ վճռորոշ փուլը տեղի կունենա: Սակայն հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ և ամերիկյան մամուլը գրում է, որ այդ կոնսուլտացիաները չհանգեցրին բանակցությունների, այլ բերեցին փակուղու: Դրանից անմիջապես հետո Արաղչին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ Իրանի առճակատումը մտավ 3-րդ փուլ»,-ասել է Երկանյանը:
ԱՄՆ-ն տեխնիկական բոլոր հնարավորություններն ունի հարվածներ հասցնելու համար: Դիվանագիտության ռեսուրսը վերջնականապես սպառվա՞ծ է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: