Այսօր Բաքվում անցկացվել է տարօրինակ մի գիտաժողով: Այն, ինչպես ասում են կազմակերպիչները, նվիրված է Հնդկաստանի իշխանությունների կողմից երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների թեմային: Պաշտոնական Նյու Դելին առայժմ գնահատական չի տվել տեղի ունեցածին: Ովքե՞ր են կազմակերպիչներն ու ի՞նչ նպատակ են հետապնդում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Որպես կազմակերպիչ, ներկայանում է մի կառույց, որը կոչվում է «Բաքվի նախաձեռնող խումբ», իսկ անցկացվող միջոցառումը կոչվում է «Ռասիզմը Հնդկաստանում. բռնությունը Սիքխերի և Հնդկաստանի ազգային մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ»: Այդ միջոցառմանը հրավիրել են սիքխական համայնքի ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպական որոշ երկրներից, ինչպես Պակիստանի պաշտոնյաների, քարոզիչների: Դե հնչող հռետորաբանությունը կանխատեսելի էր՝ մեղադրել են Հնդկաստանի իշխանություններին՝ Սեքխերի ինքնությունը ոչնչացնելու մեջ, նրանց քաղաքացիական դրսևորումները ճնշելու մեջ և անգամ՝ Սիքխերի ցեղասպանություն իրականացնելու մեջ: Խոսքը 1984թ.-ի իրադարձությունների մասին է՝ Փենջափ նահանգում, երբ Հնդկաստանի ԶՈՒ-ը Սիք անջատողական ահաբեկիչների դեմ ռազմական գործողություն էին իրականացրել»,-ասել է Երկանյանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Բաքվի նախաձեռնող խումբ» կոչվող այդ կառույցը: Ինչո՞վ կարող է պատասխանել Հնդկաստանը Ադրբեջանի իշխանությունների այս սադրանքին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: