Ինչի՞ հետ է կապված ռուս-ադրբեջանական հարաբերություններում կրկին նշմարվող լարվածությունը

Բաքվի դատարանը հերթական անգամ երկարացրել է անցած տարվա ամռանը ձեռբակալված Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների կալանքի ժամկետը: Քաղաքական մեկնաբաններն այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Չնայած դրան, որ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Ռուսաստանի մեղքը ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար ու ներողություն խնդրեց Իլհամ Ալիևից, պաշտոնական Բաքվում պատրաստ չեն վերջնական հաշտությանը: Ովքե՞ր են այդ ռուսաստանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ինչպես հասկանում եմ, պատահական մարդիկ են, երիտասարդներ: Նրանց մի մասը՝ զբոսաշրջիկներ, մյուս մասը ռելոկանտներ՝ ՏՏ ոլորտում աշխատող: Նրանց ձերբակլալությունը Բաքվի պատասխանն էր Եկատերինբուրգի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարների ձերբակալության: Այդ երիտասարդներին Բաքվում նախ դաժանաբար ծեծել էին, հետո հեռուստացույցով ցուցադրել էին նրանց ծեծած դեմքերը և այժմ էլ արդեն որերորդ անգամ երկարացնում են նրանց կալանքի ժամկետը, ինչը նույնպես ազդակ է՝ ուղղված Մոսկվային»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Սպասվում էր, որ Ալիևը կգնահատի Պուտինի ցուցաբերած բարի կամքը ու ազատ կարձակի ձեռբակալված ռուսներին. ինչո՞ւ է նա կրկին առճակատման առիթ ստեղծում: Ինչի՞մասին է իրականում վկայում այս լարվածությունը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment