Իրանի դեմ ամերիկյան հարձակումը հնարավոր է չկայանա. Թեհրանը պատրաստ է զիջումների

Թեհրանն ու Վաշինգտոնը զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ երկկողմ ընդունելի համաձայնություն կնքելու հնարավորության հարցում: Ուժային հարված հասցնելու սպառնալիքներից հետո ամերիկացիները համաձայնվել են վերադառնալ բանակցությունների: Ի՞նչ է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այս տարի Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ, բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել: Առաջին փուլը փակուղի էր բերել կողմերին, դրանից … Read more

Արդյո՞ք ամերիկյան արդարադատությունը գնահատակսն կտա Իլհամ Ալիևի թիկնապահների կողմից Վաշինգտոնում ցուցարարների ծեծկռտուքին

ԱՄՆ լրատվամիջոցները շարունակում են քննարկել Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպը: Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ ժամանած Իլհամ Ալիևի թիկնապահները ծեծել են բողոքի ցույց կազմակերպած ադրբեջանցի իրավապաշտպաններին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի միջադեպի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի Փենսիլվանիա ավինյուում՝ Վալդոր Ֆաստոնիա հյուրանոցի հարևանությամբ, ուր Իլհամ Ալիևին ուղեկցող ամբողջ պատվիրակությունն … Read more

Ապրիլի 1-ից թոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով. գործադիրի այսօրվա որոշումները

Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ, ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով.  որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում, որի մասնակիցները՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ստացել են նվերներ՝ գրքերի տեսքով: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Պատերազմը կարող է սկսվել շաբաթ օրը. ԱՄՆ զինուժը պատրաստ է հարձակում գործել Իրանի ուղղությամբ

Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչների միջև միջնորդավորված բանակցությունների վճռորոշ փուլը ոչ մի դրական ավարտ չի ունեցել: Վաշինգտոնում խոստովանում են, որ հիասթափված են ու հաստատում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վիճելի խնդիրների դիվանագիտական լուծնան հավանականությունը զգալիորեն նվազել է: Ստեղծված պայմաններում ամերիկյան լրատվամիջոցները հավանական են համարում ռազմական գործողությունների սկիզբն արդեն մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում: Որքանո՞վ … Read more

Արդյո՞ք կբողոքարկվի Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կայացված վճիռը Եվրադատարանում

Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքի հիման վրա կայացրած դատավճռի վերաբերյալ: Ի՞նչ է հայտնի դարձել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, ինչպես երեկ տեղեկացրել էինք, ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Ռուբեն Վարդանյանին: Հավանաբար կարծում էին, որ դա կընկալվի որպես մարդասիրության դրսևորում՝ հաշվի առնելով … Read more

Ինչի՞ համար էր Չեչնիայից Հայաստան եկած ռուսաստանցին առևանգել իր դստերը ու սպառնում իրեն սպանությամբ

Չեչնիայից Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացուն, որը կասկածվում էր իր դստերը առևանգելու ու մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ, արտաքսվել է երկրից: Տեղեկությունն այս մասին հաստատում են իրավապահները: Ի՞նչ է հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ փետրվարի 7-ին Շենգավիթի ոստիկանության բաժանմունքն ահազանգ էր ստացել այն մասին, որ մի օտարերկրացի ժամանել է … Read more

Վաղը Բաքվում կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը. ի՞նչ որոշում է սպասվում

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունն ավարտվել է: Հաջորդ նիստին սպասվում է վճռի հրապարակումը: Ե՞րբ կհրապարակվի վճիռը ու այն ինպիսի՞նն է լինելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փետրվարի 10-ին կայացավ, ըստ էության վերջին դատական նիստը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և վաղը սպասվում է վճռի հրապարակումը: Կասկած չկա, … Read more

Հայտնի ի՞նչ կապեր է ունեցել ամերիկացի հայատյաց պետական գործիչ Մեհմետ Օզի մանկապղծության մեջ մեղադրվող Ջեֆրի Էփշթեյնի հետ

Հայտնի հայատյաց ամերիկացի պետական գործիչ Մեհմետ Օզի անունը նոր սկանդալի առնչությամբ է հիշատակվում: Պարզվում է, նա մտերիմ կատ է պահպանել գործարար Ջեֆրի Էփշթեյնի հետ, ով մեղադրվում էր սեռական բնույցի ծառայությունների էլիտար ցանց ստեղծելու ու կառավարելու մեջ: Ի՞նչ կապ ուներ Դոկտոր Օզը Էփշթեյնի հետ: Ինչպե՞ս է ընթանում Օզի կողմից հայերին վարկաբեկելու գործի հետաքննությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում … Read more

Ինչո՞վ կարող է պատասխանել Մոսկվան ԱՄՆ-ի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի համագործակցությանը

Մոսկվայում ցավոտ են ընկալել ԱՄՆ-ի հետ Հայաստանի ստորագրած միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին փաստաթութտը: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է այս հարցում ամերիկացիների հետ համագործակցելու Հայաստանի որոշումը: Ինչո՞վ է հիմնավորում իր դժգոհությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Զախարովայից առաջ, այս թեմայի վերաբերյալ, արտահայտվել էին տարբեր այլ պաշտոնյաներ՝ և՛ արտգործնախարարության, և՛ … Read more

Ի՞նչ համաձայնություններ է ձեռք բերել ԱՄՆ փոխնախագահ Վենսը Բաքվում

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցը: Ջեյ Դի Վենսն այսօր ցերեկը Բաքվից վերադարձավ Վաշինգտոն: Ի՞նչ տարբերություններ կային Վենսի՝ երևանյան ու Բաքվի այցերի միջև: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, տարբերություններից մեկն այն է, հիշեցնեմ՝ եթե Վենսը ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ երբևէ այցելել էր Երևան, ապա Բաքվում մինչ այդ ԱՄՆ փոխնախագահը՝ Դիկ Չեյնին 2008թ.-ին է … Read more