Արդյո՞ք պատրաստ է Հայաստանը դիմակայել Իրանի դեմ ամերիկյան հնարավոր հարձակման դեպքում սպասվող մարտահրավերներին

Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստ են ուժային գործողություն իրականացնել Իրանի դեմ՝ արդեն մոտ օրերի ընթացքում: Ամերիկյան խոշոր զորախմբեր են տարածաշրջան տեղափոխվել: Որքանո՞վ է հավանական հարվածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Իսրայելական «13»-րդ հեռուստաալիքը, այդպես է այն կոչվում, վկայակոչելով Իսրայելի ԶՈՒ-ում իր տեղեկացված աղբյուրները, հայտարարել է, որ հնարավոր է մոտակա օրերի ընթացքում ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանի ուղղությամբ: Բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայից հայտնի է, որ կիրակի օրը տեղի է ունեցել Իսրայելի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարական բարձրագույն կազմի հետ՝ այդ թվում նաև ծովակալ Բրեդ Կուպերի հետ, ով համակարգում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ողջ աշխատանքները և ըստ էության ամերիկյան նախապատրաստությունն այդ հարձակմանը պատրաստ է: Ամերիկյան մեծ Արմադա արդեն մոտեցել է Իրանի սահմաններին և հրամանի առկայության դեպքում պատրաստ է այդ հարվածը հասցնել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Խոսքը պատերազմի՞ մասին է, թե՝ թիրախային հարվածների: Ինչպե՞ս է դրսևորում իրեն Ադրբեջանը ստեղծված պայմաններում: Իսկ Թուրքիայում ի՞նչ են ձեռնարկում: Հայաստանն ի՞նչ կարող է անել այս պայմաններում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment