Ի՞նչ համաձայնություններ է ձեռք բերել ԱՄՆ փոխնախագահ Վենսը Բաքվում

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցը: Ջեյ Դի Վենսն այսօր ցերեկը Բաքվից վերադարձավ Վաշինգտոն: Ի՞նչ տարբերություններ կային Վենսի՝ երևանյան ու Բաքվի այցերի միջև: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դե, տարբերություններից մեկն այն է, հիշեցնեմ՝ եթե Վենսը ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ երբևէ այցելել էր Երևան, ապա Բաքվում մինչ այդ ԱՄՆ փոխնախագահը՝ Դիկ Չեյնին 2008թ.-ին է եղել: Այս անգամ, այսպես փորձում էին պարիտետ ստեղծել կամ պարիտետի տպավորություն ստեղծել Երևանի և Բաքվի միջև, բայց երբեմն դա ոչ հաջողվում էր, ոչ էլ նպատակ կար որոշ դեպքերում: Մասնավորապես՝ օրինակ եթե համեմատենք ստորագրված փաստաթղթերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Վենսը խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը: Խոստումը կատարե՞լ է: Ինչպե՞ս մեկնաբանել այն փաստը, որ Վենսի էջից հանվեց Ծիծեռնակաբերդ այցելելու մասին տեղեկությունը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment